Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլին 61,7 միլիոն դոլար նվիրատվություն է հավաքել առաջիկա ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։ Այդ մասին հայտնել են Թրամփի նախընտրական շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, նրա նախընտրական քարոզարշավի համար նվիրատվությունների ընդհանուր գումարը 742 միլիոն դոլար է կազմում:
Իր հերթին, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են, որ նա ապրիլին քարոզարշավի համար 60,5 միլիոն դոլար է հավաքել: