ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկել այն հարցը, թե երբ է վերադառնալու խորհրդարանի նիստերի դահլիճ: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ իրենց խմբակցությունը բոյկոտ չի հայտարարել:
«Մենք բոյկոտ չենք հայտարարել, բոյկոտ չենք անում: Մենք սպասում ենք, որ լինեն երաշխիքներ, որ խորհրդարանում բռնություն չի լինի, եթե չլինեն երաշխիքներ, էլի մենք գալու ենք ամեն դեպքում: Թե երբ կվերադառնանք, այդ հարցը չենք քննարկել»,- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որից հետո այլևս չի վերադարձել: