f

Անկախ

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Բադասյանին անկեղծ պատասխանի համար, որը լիովին արտահայտում է սահմանադրական հանձնաժողովի ձեւավորման հիմքում ընկած չափանիշները


Հարգե’լի գործընկերներ

Ինչպես հիշում էիք, ես դիմել էի որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ի սկզբանե նշել էի, որ հանձնաժողովում ընդգրկվելու հիմքը համագործակցելու մղումն էր՝ չնայած տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով իշխանություններին ուղղված իմ քննադատություններին։ Այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, թե ինչ պատճառներով ես չեմ ընդգրկվել հանձնաժողովի մեջ՝ այն է՝ «դա եղել է քաղաքական որոշման արդյունք»։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Բադասյանին անկեղծ պատասխանի համար, որը լիովին արտահայտում է սահմանադրական հանձնաժողովի ձեւավորման հիմքում ընկած չափանիշները: Ավելին անգամ դժվար էր պատկերացնել։ Սա ակնհայտ խտրականություն է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով:
 

Հ.Գ. Ռուստամ ջան անկեղծորեն չէի ցանկանա քեզ տեսնել այս գործընթացում։ Մի խեղաթյուրիր այն, ինչ ներկայացվել է։ Եթե հիշում ես սահմանադրական ոլորտի իմ փորձառությունը բաժանված էր երկու փուլի՝ բուն սահմանադրական բարեփոխումների գործընթաց եւ սահմանադրական բարեփոխումների իմպլեմենտացում։ Եթե նույնիսկ կարելի է ըմբռնումով մոտենալ առաջին շրջանի նկատմամբ ձեր ֆորմալիստական մոտեցմանը, ապա երկրորդ շրջանի նկատմամբ նման մոտեցումը չի կարող որեւէ կերպ ընդունելի լինել, քանի որ ես՝ որպես արդարադատության նախարար համակարգել եմ սահմանադրական բարեփոխումների իմպլեմենտացումը, ավելին՝ նույնիսկ միջազգային փաստաթղթերում է ամրագրված իմ գործունեությունը այդ ուղղությամբ (հղումները ես տրամադրել էի):

Հ.Գ. Ռուստամ ջան (չեմ քծնում) քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները։ (իշխանության տարբեր ներկայացուցիչների պաշտպանող գրառումները՝ ի դեպ եթե անգամ դրանք այս պահին հեռացվեն):
Ձեզ պետք էր համակիրների խմբակ, դուք դա ստացաք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։
Շնորհակալ եմ քեզ՝ խոսքումդ իմ հանդեպ հնչած հարգանքի համար։

Արփինե Հովհաննիսյան Ռուստամ Բադասյան ՖԲ Գրառում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը
Հայ հեղափոխականի կյանքը. Մանկություն, երիտասարդություն, հեղափոխություն, ապակենտրոնացում
Կասեցում՝ Սևան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ
Գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը. Էջմիածնի քաղաքապետարանը ահազանգում է
2-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
Դավիթ Բաբայանը՝ Արայիկ Հարությունյանի խորհրդական
Տանկային ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը հաստատեց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը
Ռուսաստանի էներգետիկայի եւ վառելիքի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը մահացել է կորոնավիրուսից
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ այս մեծամասնության հետ պատրաստ է կառավարությունում աշխատել. Մարուքյան
Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ
Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է նոր ոստիկանապետին. ուղիղ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային
ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը. փաստաբանների մամուլի ասուլիսը. ուղիղ
Սիրելի օլիգարխի «Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am
Արցախի նախագահը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը
Նադալը կարանտինից հետո առաջին մարզումն է անցկացրել
Վահագն Հովակիմյանը հիմա բարդ վիճակում է, պետք է որոշի՝ ինքն է դատվում, թե Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը. Մարուքյան
Մայիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու մասին․ Արսեն Թորոսյան
Բա որ վրացիներն էլ մեր վարորդներին ասեն՝ վարակված են ու տանեն կարանտինի մեջ մտցնեն. Մարուքյանը՝ Թորոսյանի մասին
Գյումրիում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը
Հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը․ Մակունցը՝ Արցախում խնջուքին առանց դիմակ մասնակցելու մասին
Իբրաիմովիչը վնասվածք է ստացել
Ավելին
Ավելին