Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը թվիթերյան իր էջում գրել է, որ անհամբերությամբ սպասում է իր առաջիկա մենամարտին․ «Շատ ոգևորված եմ առաջիկա տիտղոսային մենամարտից առաջ»:
Մայիսի 12-ին Մաքգրեգորը հայտարարեց, որ առաջիկա մենամարտում իր մրցակիցը լինելու է թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին:
Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում Ջասթին Գեթժին նոկաուտով հաղթեց ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնին: