f

Անկախ

«Լիդիանը» ներկայացնում է իր շահառուներին և բաժնետերերին ապացուցակման հետևանքներ


Ինչպես արդեն հայտնի է, Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված տևական ապօրինությունների արդյունքում «Լիդիան Ինթերնեյշնլը» նախորդ տարվա ավարտին ստիպված էր դիմել Կանադական դատարան՝ «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն ստանալու համար և սկսել ռեստրուկտուրիզացիայի գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է, որ ս.թ. փետրվարի 5-ի «Լիդիան Ինթերնեյշնլը»  կապացուցակվի Տորոնտոյի ֆոնդային բորսայից:

 

Հաշվի առնելով, որ «Լիդիանի» բաժնետերերի շարքում կան բազմաթիվ ՀՀ քաղաքացիները և վերջին շրջանում ապացուցակման գործընթացի և դրանից բխող հետևանքների վերաբերյալ Ընկերությանը մշտապես հարցեր են ուղղվում տարբեր քաղաքացիներ կողմից՝ այս առնչությամբ ստորև ներկայացնում ենք մի շարք հարցերի պատասխաններ:    

 

1. Ինչո՞ւ է Տորոնտոյի ֆոնդային բորսան  (ՏՖԲ) ապացուցակում «Լիդիան» ընկերությունը։

Թողարկողի կողմից «Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտի» (CCAA) շրջանակներում  պաշտպանության գործընթաց սկսելու պարագայում ՏՖԲ-ն պարտավոր է դադարեցնել բաժնետոմսերի առուվաճառքն ու դիտարկել արագացված ապացուցակման հնարավորությունը։

 

2. Կարո՞ղ է արդյոք Ընկերությունը կրկին ցուցակվել։

Միայն այն պարագայում, եթե Ընկերությունը կարողանա հաջողությամբ դուրս գալ վերոնշյալ պաշտպանության գործընթացից և բավարարել ցուցակման համար ՏՖԲ-ի կողմից սահմանված բոլոր պահանջները։ Տվյալ պահի դրությամբ դա քիչ հավանական է։

 

3. Ինչո՞ւ «Լիդիանին» չհաջողվեց համապատասխանել ՏՖԲ-ի ցուցակման պահանջներին։

Ապօրինի շրջափակումն ու կառավարության անգործությունը հանգեցրեց նրան, որ «Լիդիանը» չկարողացավ լրացուցիչ ֆինանսավորում գտնել չնախատեսված ծախսերը ծածկելու համար։ Արդյունքում Ընկերությունը ստիպված եղավ դիմել CCAA պաշտպանության, որը և հանգեցրեց ապացուցակման։

 

4. Ինչպե՞ս է այս իրավիճակն անդրադառնում «Լիդիանի» բաժնետերերի վրա։

Ընկերության բաժնետոմսերն այլևս չեն կարող վաճառվել ՏՖԲ-ում։ Այնուամենայնիվ, այն բաժնետերերը, որոնք ունեն բաժնետոմսերն այլ կերպ վաճառելու կամ գնելու հնարավորություն, կարող են անել դա ՏՖԲ-ից դուրս։ Ինսայդեր հանդիսացող կամ «Լիդիանի» վերաբերյալ կարևոր ներքին տեղեկատվության տիրապետող բաժնետերերին արգելվում է զբաղվել բաժնետոմսերի առուվաճառքով։  

 

5. Արդյո՞ք «Լիդիանի» բաժնետոմսերը դեռևս ունեն որևէ արժեք։  

Բաժնետոմսերն արժեն այնքան, որքան գնորդը պատրաստ է վճարել դրանց համար։  

 

6. Արդյո՞ք բաժնետերերը կկարողանան պահանջել իրենց հասանելիք հատուցումը այն դեպքում, եթե «Լիդիանը» սկսի և հաղթի արբիտրաժային գործընթացում։

 

Եթե արբիտրաժի արդյունքում «Լիդիանը» ՀՀ կառավարությունից ստանա կրած վնասների հատուցումը, ապա Ընկերությունը կկարողանա բոլոր պարտքերն ու ծախսերը վճարելուց հետո մնացած մասը բաշխել իր բաժնետերերի միջև։ Ամեն դեպքում դատական որոշման կատարումը կարող է տարիներ տևել և չբավարարել բոլոր պարտքերն ու ծախսերը վճարելու համար։

 

7. Ի՞նչ կստանան բաժնետերերն այն դեպքում, եթե «Լիդիանը» վաճառի Ամուլսարի ծրագիրը։

Դա կախված կլինի վաճառքի գնից և վաճառքի գործընթացի կառուցվածքից։ Ամեն դեպքում վաճառքի գնի վրա էապես կազդի հանքի տարածքի շրջափակման հանգամանքը, և բաժնետերերը հավանաբար կտուժեն,  եթե Ծրագրի վաճառքի պահի դրությամբ տարածքը դեռևս գտնվի շրջափակման մեջ։ Բացի այդ, վաճառքի դեպքում մնացած գումարը հավանաբար չի բավարարի բաժնետերերին վճարելու համար։

 

8. Ի՞նչ կլինի բաժնետերերի հետ, եթե «Լիդիանը» շարունակի ծրագիրը։

Ծրագիրը շարունակելու համար «Լիդիանին» անհրաժեշտ է զգալի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչ ներկայիս բաժնետերերին վճարելը, անհրաժեշտ կլինի վճարումներ կատարել այդ ֆինանսավորման մասով։ Բացի այդ, ընթացիկ կապիտալը կարող է վերակազմավորվել CCAA պաշտպանության գործընթացի արդյունքում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կապիտալի զգալի նվազմանը կամ վերացմանը։  

 

 

Լիդիան Արմենիա Կանադական դատարան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին