РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին անհիմն մեղադրանքներ է առաջ քաշում Չինաստանի և Ռուսաստանի հասցեին։ Գրում է Gazeta.ru-ն:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամերիկյան կողմը մեծացնում է ճնշումը անկախ արտաքին քաղաքականություն վարող երկրների վրա:
Բացի այդ, Լավևովն ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պայքարի ժամանակահատվածի համար միակողմանի պատժամիջոցները դադարեցնելու կոչերը, որոնք խոչընդոտում են դեղորայքի, սարքավորումների և սննդի հումանիտար մատակարարմանը, անտեսվում են:
Նախարարը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգներն անհիմն քննադատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):