Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուսի պատճառով երկկողմանի թոքաբորբ է հաստատվել։ Պեսկովն այդ մասին հայտարարել է «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այո: Այս հիվանդության ընթացքում գլխավորը՝ բաց չթողնելն է», - պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք թոքաբորբ ունի:
Պեսկովը նաև ընդգծել է, որ այս վիրուսը շատ արյունախում և անկանխատեսելի է:
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 242 հազար դեպք, մահացել է 2212 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: