РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում Բունդեսթագում և խորհրդարանում իր գրասենյակի վրա հարձակմանը ռուս հաքերի ներգրավվածության մասին տեղեկատվությանը: Գրում է Gazeta.ru-ն:
«Անկեղծ ասած, դա ինձ ցավ է պատճառում», - ասել է նա:
Կանցլերը նաև դրական է գնահատել դաշնային դատախազության կողմից իրականացվող հետաքննությունը, ինչը հանգեցրել է հստակ անձի համար կալանքի օրդերի տրամադրմանը:
Մերկելը նշել է, որ առկա են լուրջ ապացույցներ, որոնք վկայում են Ռուսաստանի ներգրավվածությունը միջադեպին: Նա նաև հավելել է, որ ամեն օր փորձում է աշխատել ռուսաստանյան կողմի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, սակայն նման իրավիճակները «անընդունելի են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Spiegel պարբերականը հայտնել էր, որ 2015թ․ Բունդեսթագի վրա հաքերների հարձակման ժամանակ պատճենահանվել են 2012-2015 թթ․ կանցլեր Անգելա Մերկելի պառլամենտական գրասենյակի երկու փոստարկղերի նամակագրությունը: