f

Անկախ

Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ ՀՔԾ


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ ՀՔԾ։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Սամսոնյանը, մասնավորապես, գրել է․

«Հրաժարվել եմ ներկայանալ ՀՔԾ

Ինչպես եւ տեղեկացրել էի, ՀՔԾ կողմից հրավիրվել էի գրառումներիս մասով «բացատրություն» տալու: ՀՔԾ քննիչի կողմից առավոտյան զանգ ստացա եւ հեռախոսի մյուս կողմից Լեռնիկ անունով քննիչը ինձ հրավիրում էր ՀՔԾ` բացատրություն տալու` առանց գրառման, կամ նախապատրաստվող նյութերի մասին բավարար տեղեկատվություն տրամադրելու: Պահանջեցի, որ քննիչն ինձ գրավոր ծանուցում ուղարկի եւ պարտադիր նշի, թե ինչ գրառման մասով են բացատրություն ակնկալում ինձանից: Ցավոք սրտի, ծանուցագրի մեջ եւս ՀՔԾ-ի կողմից բավարար տեղեկատվություն չկար` բացի բացատրություն տալու «ԱՌԱՋԱՐԿԻՑ»:

Իրավապաշտպանների եւ փաստաբանների հետ խորհրդակցելով որոշել եմ օգտվել իմ իրավունքից եւ չընդունել ՀՔԾ կողմից բացատրություն տալու առաջարկը: Որոշմանս վրա կարեւոր ազդեցություն է ունեցել այն, որ իմ խորին համոզմամբ` ՀՔԾ ներկայիս ղեկավարությունը որեւէ աղերս չունի իրավաբանության եւ իրավական գործընթացների հետ: Ավելին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայիս ամենաքաղաքականացված պաշտոնյան է, որի նկատմամբ իմ ունեցած կարծիքը հայտնել եմ բազմիցս: Կարծում եմ, որ իրավական պետության պայմաններում Սասուն Խաչատրյանը պետք է լինի ոչ թե ՀՔԾ պետի պաշտոնում, այլ բանտախցում, եւ հուսով եմ` այդ օրը սարերի հետեւում չէ:

Հ.Գ. Վերջին շրջանում բազմիցս հայտնել եմ, որ ես իմ իրավունքների շրջանակներում հրաժարվելու եմ համագործակցել ակնհայտ քաղաքական գործիքի վերածված ՀՀ իրավապահ մարմինների հետ: Ներկայումս եւս հաստատում եմ իմ այս դիրքորոշումը եւ հայտնում եմ, որ քանի դեռ իմ կարգավիճակը ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ինձ չի պարտադրում ներկայանալ նախաքննական որեւէ մարմնի, ես օգտագործելու եմ իմ իրավունքը եւ չեմ մասնակցելու ներկայիս իշխանությունների կողմից ուղղորդվող քաղաքական շոուների»։

հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ իր գրառումներից մեկի վերաբերյալ բացատրություն տալու։

Նարեկ Սամսոնյան ՖԲ Գրառում

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին