Արցախում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 դեպք, որոնցից 8-ը՝ բուժված:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 434 մարդ, կա 25 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 6 նոր դեպք։