ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին եւ քաղաքագետ Գագիկ Համբարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Ներկայացված հայցադիմումով Հակոբյանը պահանջում է հրապարակային հերքել եւ ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող վիրավորական եւ զրպարտող արտահայտությունները։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 12-ին եւ նույն օրը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին։