f

Անկախ

Տարեցների իրավունքները և արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն COVID-19 համավարակի պայմաններում


Ամբողջ Եվրոպայում՝ Իսպանիայից մինչև Սերբիա, տարեցների խնամքի տները դարձել են COVID-19 վարակի թեժ կետեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, երկարատև խնամքի հաստատությունների բնակիչներին է բաժին ընկնում Եվրոպայում կորոնավիրուսից մահերի մինչև կեսը:

Ողջ աշխարհում վիրուսի կործանած կյանքերի մասին պատմող սրտակեղեքվիճակագրության մեջայս ցուցանիշը ցցուն է մնում ինձ համար: Այն լույս է սփռում աներևակայելի ողբերգության վրա, որը կատարվում է մեր աչքերի առջև, բայց զարմանալիորեն քիչ ուշադրության է արժանանում հասարակության կողմից:

Խնամքի հաստատություններում ապրող տարեցները կազմում են ընդհանուր բնակչության ընդամենը չնչին մասը՝ Գերմանիայում, օրինակ,հազիվ 1%-ը, մինչդեռ դա այն երկիրն է, որը Եվրոպայում տարեցների խնամքի տներում շնչին ընկնող ամենամեծ թվով մահճակալներն ունի: Սա թույլ է տալիս հասկանալ, թե վիրուսի բերած մահացության մեջ որքան անհեթեթորեն գերներկայացված են տարեցների խնամքի տների բնակիչները:

Տարեցները, ընդհանուր առմամբ, լրջորեն տուժում են համավարակից։ COVID-19-ը նրանց սպառնումէ ծանր հիվանդացությամբ, իսկ համավարակից մահերի մոտ 95%-ը կազմում են 60 և բարձր տարիքի մարդիկ: Դա է պատճառներից մեկը, թե ինչու է Եվրոպայում՝ աշխարհում տարեցների ամենամեծ մասնաբաժինն ունեցող տարածաշրջանում, համավարակը մոլեգնում նման թափով։ Եվ տարեցները պարզապես առողջության ճգնաժամի առջև չեն. վիրուսը կանգնեցնելու նպատակով ֆիզիկական հեռավորություն (որը սխալմամբ անվանվեց սոցիալական հեռավորություն) պահպանելը նույնպես անհամաչափ ազդեցություն ունինրանց կյանքի և բարեկեցության վրա, քանի որ շատերը կտրված ենայն ծառայություններից, աջակցությունից և խնամակալներից, որոնցից կախում ունեն։

Հաճախ անտեսված և տեսադաշտից դուրս, խնամքի տներում ապրող տարեցներն ամենախոցելիներից են: Մենք հոգեցունց պատմություններ ենք լսում մարդկանց մասին, որոնք մահանում են միայնության մեջ, առանց իրենց հարազատներին կողքին ունենալու և երբեմն միայն նվազագույն խնամք ստանալովգերծանրաբեռնված և թերֆինանսավորվողհաստատություններից։

Խնամքի տներումտեղի ունեցողայս ողբերգությունները տարեցների հարցում մեր ծավալուն ձախողման ընդամենը մեկ, թեպետ ծայրահեղ, արտահայտությունն են։ Համավարակնամենայն սրությամբ ի ցույց դրեց այդ ձախողումը,սակայն այն ամենևին չի սկսվել COVID-19-ով: Քանի որ Եվրոպայում երկրներն արագորեն ծերանում են – բնակչության յուրաքանչյուր չորսիցմեկն արդեն 60 և ավել տարեկան է - հասարակությունները ջանում էին պայմաններ ստեղծելաճող թվով տարեցների համար, որպեսզի նրանք կարողանան բարգավաճել, մնալ առողջ և ակտիվ՝թե՛համայնքում, թե՛ հասարակականկյանքում:

Այդուհանդերձ, բազմաթիվ տարեցներ մնում են անտեսված, աղքատության, սոցիալական արտաքսման և մեկուսացման մեջ, ինչն այժմ ավելի է սրվել համավարակի պատճառով: Թերևս, է՛լ ավելի վատ է այն, թե ինչպես է հանրային դիսկուրսը,ավելիկամպակասնրբորեն ուտարածվածակնարկների լեզվով,ասում տարեցներին, որ տարիքի պատճառով նրանք բեռ են, պակաս արժեքավոր, նույնիսկ որ մեծ հոգ չէ, եթե նրանց մի բան պատահի:

Հուսով եմ, որ այս ճգնաժամը և այն սարսափելի հետևանքները, որոնք այն ունի բազմաթիվ տարեց մարդկանց համար, շրջադարձային կետ կհանդիսանան այն առումով, թե հասարակությունում մենք ինչպես ենք տեսնում և վերաբերվում տարեցներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մենք անդադրում աշխատում ենք կառավարության և քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ՝ոչ միայն համավարակի ժամանակ տարեցներին աջակցելու համար: Բայց նաև ավելի լայնորեն ապահովելու համար, որ նրանց արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանված լինեն և նրանք մնանիրենց համայնքներում ինտեգրված և ներգրավված:

Շատ երկրներ այժմ փարձում են հասկանալ, թե ինչպես կարելի է ճգնաժամը վերածել հնարավորության: Կան չորս հիմնական քայլեր, որոնք իշխանությունները կարող են ձեռնարկել, որպեսզի դա տեղի ունենա.

  1. COVID-19-ին արձագանքում առաջնահերթություն տալ տարեցների պաշտպանությանը: Սա կարող է ներառել հանրությանը տարեց մարդկանց հավասար իրավունքներին և արժանապատվությաննաջակից լինելուվերաբերյալ աներկբաուղերձներհղելը և համարձակ քայլեր ձեռնարկելը՝ ցույց տալու համար, որ պետության​հանձնառությունները դատարկ խոսքեր չեն։ Ծառայությունների շարունակականության ապահովումը, խնամակալներին աջակցելը, մեկուսացման մեջ գտնվող մարդկանց հասնելու նպատակով թվային տեխնոլոգիաների օգտագործումը - շատ բան կարելի է անել ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:
  2. Լսել տարեցների ձայնը: Ճգնաժամին արձագանքելիս և ապագայի համար քաղաքականություններ մշակելիս, մենքպարտավոր ենք լսել, թե ինչ ասում են տարեցները: Կողմնապահությունից խուսափելու և իրական կարիքներից ելնող լուծումներ գտնելու համար համայնքներից ներկայացուցիչներ ներգրավելը կենսական նշանակություն ունի։ 
  3. Հակազդել տարիքի պատճառով խտրականությանը հանրային դիսկուրսում և գործնականում: Որևէ հանդուրժողականություն չի կարող լինել տարածված տարիքային խտրականության և բացասական կարծրատիպերի նկատմամբ, որոնք առավել տեսանելի են դարձել այս ճգնաժամի ընթացքում: Միջսերնդային համերաշխության և տարեցների արժեքավոր ներդրման ու մյուսներին ցուցաբերած օգնության վրա հիմնված հակափաստարկների տարածումըառանցքային կլինի սոցիալական նորմերի և վերաբերմունքի փոփոխության համար:
  4. Տարիքի ոսպնյակով զինված, վերանայել իրավական և քաղաքականության կարգավորումները ու բյուջեները:Եկել է ժամանակը, որմենք սկսենք նայել ճգնաժամից անդին և հասկանանք, թե ինչ է պետք փոխել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, զբաղվածությունը և սոցիալական ապահովությունը, որպեսզի երկրներըժողովրդագրական սրընթաց փոփոխության հետևանքները հաղթահարելու տեսանկյունից ավելի բարենպաստ վիճակումհայտնվեն՝  միաժամանակ ապահովելով ծերացող բնակչության իրավունքներն ու ընտրության հնարավորությունը:

Եկեք պարզ խոսենք. այս ճգնաժամի ընթացքում այդքան տարեցների մահն անխուսափելի չէր: Դա, որպես հասարակություններ, կառույցներ և մշակույթներ,ավագ սերնդի կյանքին և բարեկեցությանըհավասար կարևորություն և արժեք տալու մեր ձախողման ուղղակի հետևանքն էր։Մենք պետք է սովորենք անցյալի սխալներից և լուրջ վերաբերվենք այնպիսի հասարակության կերտմանը, որը բոլոր տարիքների համար է, որտեղ տարեցները ճանաչվում և աջակցություն են ստանում որպես հասարակության կարևոր հիմնասյուներ՝ ուսուցիչներ և խորհրդատուներ, խնամողներ ու կամավորներ, բանասացներև ստեղծողներ, մշակույթ փոխանցողներ և պայքարողներ՝ իրավունքների համար, որոնք մեզ երբեմն ինքնին ենթադրվող ենթվում: Ծերացող Եվրոպայում մենք պարզապես չենք կարող բնակչության մեկ քառորդը՝ իրենց բոլոր հմտություններով, տաղանդներով և ունեցած այլ ներդրումներով, դուրս թողնելու շռայլություն թույլ տալ: Տարեցներին նույն իրավունքներով և արժանապատվությամբվերաբերմունք ապահովելը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև փոխշահավետ է բոլորի՝ հավասարապես թե՛ ծերերի, թե՛ երիտասարդների համար:

 

Ալանա Արմիտաժը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենն է:

Ալանա Արմիտաժ ՄԱԿ 2019-nCoV կորոնավիրուս

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին