f

Անկախ

Շուտով կսկսվեն զանգվածային ձերբակալություններ


Երեկ մի ստատուս էի գրել, որ շուտով սկսելու են զանգվածային ձերբակալություններ (տես՝ ստորեւ)։ Ստատուսը նոր էի դրել, երբ իմացանք, որ կալանավորել են հայտնի հեծանվորդին, Վահագն Չախալյանին եւ Արմեն Աշոտյանի դեմ քրեական գործ են բացել։

Նշեմ եւս երկու գործոն, որոնք արտակարգ դրությունն օգտագործելով, նպաստում են բռնությունների նոր ալիքին։ Առաջինը հենց արտակարգ դրության կարգավիճակն է, որը անիմաստ կերպով երկարաձգվեց՝ երեւի միայն բռնությունների համար։ Հիշենք, որ արտակարգ դրության պայմաններում ոչ միայն՝ արգելվում են զանգվածային հավաքները, այլեւ կարող են կալանավորել պարետի, կամ պարետին հավասար տղերքի անգամ բանավոր կարգադրության հիման վրա։

Երկրորդ գործոնը սադրիչներն են։ ԱԴ պայմաններում ներմուծվեց այս գաղափարախոսական հիմնավորումը (միգուցե նաեւ՝ իրավական - արդեն լավ չենք պատկերացնում, թե այս պայմաններում ինչ օրենքներ են ընդունել?)։ Սադրիչները նույնպես կարող են դառնալ ձերբակալման մատերիալ։

ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆ ԲՌՆԵԼ

Շուտով կսկսվեն զանգվածային ձերբակալություններ։ Այս ընթացքում դրա համար ստեղծվել են բոլոր հիմքերը։ Ատելության խոսքի քրեականացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ սևուսպիտակի բեւեռացված քաղաքական կյանքում ցանկացած ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցողի նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել։ Շատ ընդդիմախոսների նկատմամբ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Գաղտնալսման եւ գեոլակացիայի մասին օրենքը իշխանությանը ոչ հաճո գործիչներին արագ հայտնաբերելու հնարավորություն է ստեղծում, էլ չասենք, որ առավել ակտիվների նկատմամբ գաղտնի վերահսկողությունը՝ «նարուժկան», վաղուց է սահմանվել։ Ուժային կառույցներին Նիկոլ Փաշինյանը լավ թափ է տվել ու բարոյազերծել, եւ նրանք ավելի պատրաստ են կատարելու նրա կամքը։

Նոր ձերբակալությունների շարքը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գործունեության համար դարձել է անհրաժեշտություն։ Կորոնավիրուսը հանրության, նույնիսկ՝ պողոսների համար ակնհայտ դարձրեց, որ իշխանություններն անգործունյա են, անընդունակ որեւէ հարց լուծելու։ Ձերբակալությունները կապահովեն գործունեության պատրանք։ Քոչարյանին կալանավորված պահելն այլեւս չի ապահովում այդ պատրանքը, սակայն նրան ազատելու բազմաթիվ միջնորդությունները, այդ թվում եւ վերջինը՝ համաճարակի պայմաններում 4 նախկին վարչապետներին մերժելը ցույց է տալիս, որ ռեժիմը գնում է հետագա կոշտացումների։

Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերջին ձեռնամարտն Ազգային պողովում լուրջ բացահայտում էր, որ սեփական թիմը նույնպես չի հարգում նրան։ Բազմաթիվ են խոսակցությունները թիմում եղած տարաձայությունների, ֆրակցիաների, բաժանումների մասին։ Ձերբակալությունների նոր ալիքով Նիկոլ Փաշինյանը իր թիմին կփորձի ցույց տալ, որ ինքը տիրապետում է իրավիճակին, դեռևս «կռուտոյ» է։

Եվ ամենակարեւորը՝ Լավրովին այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց, Հայաստանում Ղարաբաղը փուլային տարբերակով հանձնելու մասին կասկածներն արդեն վեր են ածվում համոզմունքի։ Կոռուպցիոն սկանդալները Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ թավալգլոր ահագնանում են։ Զանգվածային ձերբակալությունները թե նոր քննարկումների թեմաներ կառաջացնեն, թե դեռեւս դրսում մնացած ընդդիմախոսներին կզբաղեցնեն ավելի կարեւոր՝ իրենց ընկերներին ազատելու գործով։

Այժմ անհրաժեշտ են իրական ձերբակալություններ՝ ոչ թե ռեկետով փող շորթելու,այլ ռեժիմը պահելու համար։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին