Կանադայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է հազարով՝ գերազանցելով 72 հազարը։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հինգ հազար մարդ մահացել է, ապաքինվել է 35 հազար հիվանդ: Կանադայում կորոնավիրուսի դեմ ավելի քան երկու միլիոն քաղաքացի է թեսթավորվել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: