f

Անկախ

Ապացույցները գտնվում են պարոն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում․ Հրայր Թովմասյանի պաշտպանն ԱԱԾ հաղորդում ներկայացրեց


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հանցագործության մասին ԱԱԾ հաղորդում ներկայացրեց։

«Բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, իրենց բոլոր հայտարարություններով եւ գործողություններով փորձում են ազատվել Հրայր Թովմասյանից։ Այդ առումով փորձում են յուրացնել ՍԴ-ի լիազորությունները։ Գնահատելով Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված հայտարարությունները, ինձ համար ակնհայտ էր, որ առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններ ու կոչեր, մասնավորապես, պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնական դիրքի անցման հետ կապված, ինչպես նաեւ Սահմանադրական կարգի հիմունքներին եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առերեւույթ հատկանիշներ, ինչի կապակցությամբ ես հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ։ Այդ հայտարարությունների նպատակն էր ամեն կերպ ձերբազատվել ոչ հաճո դատական իշխանությունից»,- ասաց Պողոսյանը։

Հարցին՝ արդյոք ինքն ունի՞ ապացույցներ նման հայտարարություններ անելու համար, պաշտպանն ասաց․ «Ապացույցները գտնվում են պարոն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում եւ հրապարակային ելույթներում։ Հույս ունեմ, որ ԱԱԾ-ում կան եւ շարունակում են գործել իրական սպաներ, որոնք, մի կողմ դնելով քաղաքական նախասիրությունները, հենց պետությանը սպառնացող վտանգի դեպքում կիրականացնեն օբյեկտիվ քննություն»։

Միհրան Պողոսյանն ասաց, որ ՍԴ-ի մասին Սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով սահմանված երաշխիքով նույնիսկ քրեական հետապնդման տակ գտնվող դատավորի վերաբերյալ գործը պետք է քննվի ծայրահեղ գաղտնիության պայմաններում․ «Այս արգելքը ՀՔԾ-ն հաղթահարել է, իբր ապացույցները եւ տեղեկատվությունը տրամադրվել է Հանրային հեռուսատընկերության լրագրողին։ Եվ պատրաստված ռեպորտաժն էլ ֆեյսբուքյան իր էջում տարածում է ՀՀ վարչապետը, մեզ ոչինչ  չի մնում, քան արձանագրել եւ հաստատված համարել այն փաստը, որ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի նկատմամբ իրականացվում է քաղաքական եւ անձնական հետապնդում։ Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ սա մի ամբողջ շղթա է, ի դեմս՝ ՀՔԾ-ի, Հանրային հեռուստաընկերության եւ վարչապետի»։

Պաշտպանն ասաց՝ բացառում է, որ այլ մարմին տրամադրած լինի, քանի որ միայն ՀՔԾ-ն է տիրապետում նման տեղեկատվության․ «Ստանալուց հետո արդեն կճշգրտենք մեր գործողությունները՝ ՀՔԾ-ին պատասխանատվության կանչել, թե լրագրողին։ Քրեական դատավարության հատկանիշներ կան, քանի որ խախտվել են Քրեական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները եւ նախաքննության գաղտնիությունը»։

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խումբը գրեթե կեսգիշերին շտապ  հայտարարություն է տարածել, որում երկրի գլխավոր հեռուստաալիքին մեղադրել է քննության նյութերի տարածման եւ դրանց միտումնավոր լուսաբանման, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման մեջ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը,  դատապարտելով հարկատուների միջոցների հաշվին գոյություն ունեցող, ըստ էության, պետական հեռտուստաալիքի միակողմանի քարոզչական լրատվական քաղաքականությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջել է «անհապաղ կանխել նրա անտանելի տեղեկատվական քաղաքականությունը»: «Մեդիա պաշտպանը» դիմել է նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների:

 

Հրայր Թովմասյան Նիկոլ Փաշինյան Միհրան Պողոսյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին