Աշխարհում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 300,783: Այդ մասին վկայում են Worldometrics պորտալի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, աշխարհում համաճարակի ընթացքում 4,488,185 մարդկանց կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է եղել։
Ընդ որում՝ հիվանդությունից բուժվել է 1,688,765 քաղաքացի:
Հիվանդության ակտիվ դեպքերի շարքերում 45.844 հիվանդ ծանր վիճակում է գտնվում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: