Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի պատճառով միսը հարուստների համար մթերք է դարձել: Գրում է Gazeta.ru-ն։
Ամերիկյան սովորական խանութներում միսը սկսել է անհետանալ դարակներից, իսկ ավելի առաջադեմ խանութներում դրանց մեծ պաշարներ կան:
Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ մսի թանկ տեսակների արտադրության վրա համաճարակը գրեթե չի ազդել: Իսկ խոշոր գործարանները խիստ տուժել են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պատճառով:
Հրապարակման համաձայն, համաճարակը կրկին ցույց է տվել ԱՄՆ-ում սոցիալ-տնտեսական անհավասարությունը: