Դերասանուհի և դիզայներ Մերի-Քեյթ Օլսենը՝ դերասանուհի Էշլի Օլսենի երկվորյակ քույրը, որոշել է ամուսնալուծվել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբորից՝ բանկիր Օլիվյե Սարկոզեից:
Զույգը 5 տարի է ամուսնացած:
Ըստ TMZ պորտալի, բաժանման համար դիմում ներկայացրած Օլսենը անհապաղ ամուսնալուծության է խնդրել : Հայտնի է, որ ամուսնալուծության համար դիմումը նա ապրիլի 17-ին է ներկայացրել, բայց կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով դատարանները դեռևս չեն բաժանում ամուսիններին բացառությամբ այն դեպքերի, որոնք կարող են համարվել հրատապ: