Հիշու՞մ եք «տոնածառ դնելու» գործով Գևորգ Սաֆարյանին դատապարտելու շուրջ ի՜նչ աղմուկ էին բարձրացրել այն ժամանակվա իրավապաշտպաններն ու լրագրողները (իմ կարծիքով արդարացիորեն), որոնք այսօր իշխանություն են։ Հիմա «հեծանվային վրաերթի» գործով ակնհայտ աբսուրդային, ապուշ մեղադրանքով կալանավորվել է Արթուր Ալեքսանյանը։ Էն ժամանակ որևէ քաղաքական գործչին տրվող պարտադիր հարցերի մեջ էր «արդյո՞ք Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ է։» Այն ժամանակ քաշքշոց էր եղել ոստիկանի հետ, հիմա հայհոյանքներ են հնչել «փափկասուն» մի պատգամավորի հետ լեզվակռվի ժամանակ։
Դե հիմա նույնքան սկզբունքային եղեք, աղմուկ բարձրացրեք, գնահատեք կատարվածը։ Թե՞ պրեմիաներից զրկվելու սարսափն ավելի մեծա։