f

Անկախ

Ազգային գրադարանի թվային շտեմարանի կորուստը համազգային ողբերգություն է. մեղավորները պետք է հեռանան


Անկախությունից ի վեր հայագիտության և առհասարակ հայ մշակույթի նվաճումներից մեկը Հայաստանի ազգային գրադարանի գրացուցակների և հայատառ գրականության թվայնացումն էր, որ ավելի քան մեկ տասնամյակի անգնահատելի, տքնաջան աշխատանքի արդյունք էր: Կարելի է շնորհավորել ներկայիս իշխանություններին, մի հարվածով ոչնչացրեցին այդ հարստությունը: Սրա՞ համար էին ահռելի պարգևավճարներ ստանում նորելուկ իշխանավորները:

Մայիսի 9-ին մերթ ընդ մերթ ահազանգեր էին լսվում, որ հնարավոր չէ օգտվել Հայաստանի ազգային գրադարանի կայքից, մարդկանց գիտական աշխատանքն այդ պատճառով խափանվում է: Ի պատասխան գրադարանի ֆեյսբուքյան էջում տեղեկություն տեղադրվեց, ըստ որի՝ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական պատճառներով, որոնք շուտով կշտկվեն: Եվ մի քանի օր անց արդեն «Արևելքի» ուղիղ հարցին ստիպված եղան հայտնել եղելությունը. շտեմարանի սերվերները, այսինքն՝ սպասարկող կայանները, որոնք պահում են ողջ տեղեկատվությունը, այրվել են:  

Որոշ աղբյուրներ ասում են՝ այրվել է օդորակիչը, որից հրդեհը տարածվել է դեպի սերվերները և համակարգիչները: Այդ նույն սենյակում են գտնվում նաև ջեռուցման կաթսաները, որոնց խողովակները հալվել են, դրանցից հոսող ջուրը մարել է կրակը: Եթե այդ բարեբախտությունը տեղի չունենար, սարսափելի է մտածել, թե ինչ կարող էր լինել: Բավական է ասել, որ տվյալ սենյակը գտնվում է անմիջապես անձեռնմխելի պահոցի տակ, մոխրանալու էր ազգային ողջ հիշողությունը:  

Ի՞նչ անուն տալ այս իրողությանը, անփութությո՞ւն: Իհարկե ոչ, սա հանցավոր անգործության և տգիտության հետևանք է, ինչը ցույց է տալիս՝ այն մարդը, որը ստանձնել է տվյալ կարևոր գիտական հաստատության գործառության պատասխանատվությունը, մեղմ, շատ մեղմ ասած, իր տեղում չէ, և պետք է պատասխան տա ոչ միայն նա, այլև նրան նշանակողները: Ո՞վ է ասել, որ յուրաքանչյուր գրող կամ գրականագետ կարող է ազգային գրադարան կառավարել: Գրադարանագիտությունը մասնագիտություն է, որում կարելի է խորանալ, իհարկե,  ոչ միայն հատուկ բուհ ավարտելով, այլև այդ գործը սիրելով, փորձ ձեռք բերելով ու ինքնակրթվելով: Տվյալ դեպքում, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել:

Տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն «Արևելքին» ասել է, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչը կարող էր հրդեհի կամ սարքերի տաքացման պատճառ դառնալ, և  չի բացառել նաև դիտավորությունը: «Չգիտեմ, գուցեև որոշ մարդկանց ձեռքը գնա նման արժեքներ փչացնելու, մենք ամեն օր տեսնում ենք՝ ոնց են մարդիկ իրենց ձեռքով Հայաստանում ոչնչացնում հուշարձաններ և այլն»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: Ապշել միայն կարելի է, եթե մարդիկ ամեն օր ոչնչացնում են հուշարձանները, այդ դեպքում ինչի՞ համար է այդ նախարարությունը, որպես դիտորդ առկա իրողություններն արձանագրելու և կրած կորուստներն էլ անհայտ չարանենգ մարդկանց դիտավորությանը վերագրելո՞ւ համար:  

Իսկ գրադարանի տնօրենի պաշտոնակատա՞րը: Պարզվում է՝ նա սպասում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը գնահատի, թե ինչ կորուստ են կրել ազգային գրադարանն ու նրա առցանց շտեմարանից օգտվող ակադեմիական շրջանակները: Ուրեմն ինքը չգիտի՞, դեռ պետք է իրեն բացատրե՞ն, թե պիտի խրատ տան, որ չի կարելի այսպիսի ռազմավարական նշանակություն ունեցող հաստատությունն արտակարգ դրության պայմաններում թողնել միայն ոստիկանների հսկողությանը, այլ ամեն օր հերթապահություն ու հսկողություն սահմանել: Ոստիկաններն ի՞նչ գիտեն, թե որ սենյակում ինչ արժեքներ են պահվում, կամ նրանք այդ սենյակները մտնելու ի՞նչ իրավունք ունեն: Փաստը մնում է փաստ, եթե չլինեին ընթերցողների ահազանգերն ու դժգոհությունները, հնարավոր է, որ մինչ օրս էլ չիմանայինք վրա հասած փորձանքի մասին: «Գրադարան են բերել աշխատողներ, որոնք գործից շատ հեռու են»,- ասում է գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանը, որի տնօրինության օրոք ու ղեկավարությամբ են կատարվել գրադարանի գրացուցակների և պահոցների թվայնացման աշխատանքները:  Սա է մեխը, ամեն տեղ ղեկավարներին հեռացնելու և նրանց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներով կամ համակիրներով փոխարինելու մոլուցքն աստիճանաբար քայքայեց ամեն ինչ, ընդհուպ գիտությունն ու մշակույթը, որոնք առանց այդ էլ առանձնապես արտոնյալ վիճակում չէին:  

«Արևելքի» հրապարակումից մի քանի ժամ անց հրապարակվեց «Արմենպրեսի» հաղորդագրությունը, ըստ որի՝ գրադարանի տնօրենի պաշտոնակատար Սարիբեկյանը հայտնել է, թե «սերվերային սարքերում առկա թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով,  հետևաբար սերվերների վնասվելու հետևանքով անգամ արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել և թվային նյութերի ամբողջականությանը վտանգ չի սպառնում»: Հարց է ծագում՝ դրանից մի քանի ժամ առաջ նա չգիտե՞ր այդ կրիչների մասին:

Տա Աստված, ուզում ես գոնե հույս ունենալ, որ թեպետ գրադարանն արդեն մի քանի տարով հետ է շպրտվել, կորուստն անվերադարձ չէ: Բայց այդ հույսն ունենալու համար պետք է երաշիք ունենանք, որ թե՛ գրադարանի ներկայիս տնօրինությունը, թե՛ նախարարության ղեկավարությունը շուտափույթ հրաժարական կտան: Սա անձերի հարց չէ, նրանք պետք է հասկանան, որ իրենց անպատասխանատվության հետևանքով տեղի է ունեցել մի բան, որն ուղղակի հնարավոր չէ ներել: Դրանից հետո առաջին քայլն այն պիտի լինի, որ ստեղծվի բանիմաց հայագետներից ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներից բաղկացած մի հանձնախումբ, որը կստանձնի հնարավորինս կարճ ժամկետում շտեմարանի վերականգնման և առհասարակ գրադարանի զարգացման հայեցակարգի ու ռազմավարության մշակման գործը: Այլապես մեզ կմնա եզրակացնել, որ այս ամենի հիմքում իրոք դիտավորություն կա, և այդ դիտավորությունը որոշակի հասցեատեր ունի՝ ներկայիս իշխանությունները:

Անահիտ Հարությունյան  

 

մշակույթ Ազգային գրադարան հրդեհ էլեկտրոնային շտեմարան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին