Չգիտեմ ինչն է միավորում Հայկ Մարությանին և Գ․ Նուշիկյնանին, բայց այն, որ ինչ-որ բան իրենց միավորում է այլևս փաստ է։
Առավել վաղ հայտնել էի, որ Դալմայի այգիներում Գ․ Նուշիկյանը իրականացնում է կառուցապատում։ Նշված կառուցապատման շինթույլտվության դեմ վարչական և դատական կարգով բողոք էի ներկայացրել Հայկ Մարությանին և դատարան։ Ե՛վ հայցը, և՛ բողոքը վարույթ ընդունված են, ինչն օրենքի ուժով կասեցնում է շինթույլտվության գործողությունը և որպես արդյունք՝ շինարարությունը ընդհանրապես։ Բացի այդ՝ ԿԳՄՍ նախարարության դիմումի հիման վրա ևս շինարարությունը պետք է կասեցվեր, քանի որ կառուցապատման վայրում հայտնաբերվել էին մշակութային արժեք և ժառանգություն հանդիսացող տարածքներ։ Սակայն շինարարությունը ոչ միայն չի դադարում, այլև շարունակվում է ավելի մեծ տեմպերով։ Փորձել ենք կապնվել իրավասու մարմնի հետ։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցը մեզ հայտնել է, որ խնդիրը այլևս իր <<հագով>> չէ և պետք է <<վերևների>> հետ կարգավորենք։
Հարգելի՛ պարոն Մարության, որպես <<վերև>> խնդրում եմ պարզաբանել,
1․ ինչու՞ է Գ․ Նուշիկյանը արհամարհում Ձեր որոշումը և չի կասեցնում շինրարարությունը,
2․ ինչու՞ է Գ․ Նուշիկյանը արհամարհում դատարանի որոշումը և չի կասեցնում շինրարարությունը,
3․ Ինչու՞ օրինական պահանջը իրավասու մարմնի <<հագով>> չէ,
4․ Որպես իրավասու պաշտոնատար անձի <<վերևներ>> պահանջում անհապաղ կատարել օրենքի պահանջը և դատարանի որոշումը։
5․ ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ Երևանի քաղաքապետարանի և ենթակա ծաայությունների պաշտոնատար անձանց գործողություններում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով /դատական ակտի պահանջները չկատարելը/ նախատեսված հանցակազմի հատկանիշներ։
Hayk Marutyan