f

Անկախ

Գոնգոների հաղթարշավը


Մի շաբաթ առաջ մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն տարածեցին «Դատապարտում ենք խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները» վերտառությամբ, որը ստորագրել են  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, որոնց այնուհետև միացել են ևս 33 կազմակերպություններ ու անհատներ:

Հայտարարությունը խորհրադարանում տեղի ունեցած ծեծկռտուքի արձագանքն է և սկսվում է այսպես. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի»: Սրանով այս հասարակական կազմակերպությունները ցույց են տալիս, որ իրենց գիտելիքներով, հոգեվիճակով ու մտածողությամբ, մանավանդ պետության մասին իրենց պատկերացումներով ոչնչով չեն տարբերվում ֆեյսբուքյան այն հասարակությունից, որոնք կարծում են՝ Նիկոլ Փաշինյանը մեր փրկիչն է, և առաջարկում են, ի նշան համաձայնության, մկնիկով կտտացնել «Այո»-ի վրա: Այս մի հատիկ տողը երբեմնի խորհրդային ժամանակների «քաղցր» հիշողություններ է արթնացնում, երբ հրապակախոսական յուրաքանչյուր նյութ սկսվում էր Լենինից կամ առնվազն կոմկուսի առաջին քարտուղարից մեջբերումով:

Այնուհետև նկարագրվում է, թե ինչպես Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց Էդմոն Մարուքյանի նկատմամբ, ինչպես սկսվեց ծեծկռտուքը, գնահատական է տրվում դրան և գլխավորը՝ պատճառն է նշվում: Պարզվում է, որ սա նոր երևույթ չէ, այլ ընդամենը «պետության զավթման ժամանակաշրջանում ձևավորված խորհրդարանական քրեական հակամշակույթին բնորոշ  խայտառակ ավանդույթների» շարունակություն: Ո՞վ և ե՞րբ է զավթել մեր պետությունը, ի՞նչ է նշանակում «զավթել պետություն» և ե՞րբ են ձևավորվել «խորհրդարանական քրեական հակամշակույթի խայտառակ ավանդույթները»:  Մարդ չի հասկանում, այս ամենը Հայաստանի՞ Հանրապետության մասին է: Որքան էլ մարդիկ իրենց հիշողությունը փորփրեցին  1996 թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ծեծկռտուքից բացի, ուրիշ ոչինչ չհիշեցին: Ուրեմն ո՞ր իշխանությունն է զավթիչը և որի՞ օրոք է հաստատվել քրեական հակամշակույթը, Լևոն Տեր-Պետրոսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի:

Ըստ երևույթին, իրենք գիտեն, բայց, չգիտես ինչու, չեն ասում: Սակայն խորապես համոզված են, որ եթե ներկայիս խորհրդարանը «պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու» խիզախություն ունենար, այսօր այլ իրավիճակ կլիներ: Բանն այն է, որ մեկ ամիս առաջ այս նույն խումբը իր հայտարարությամբ հորդորում էր խորհրդարանին նախկին իշխանությունների կողմից «պետությունը զավթելու» մասին որոշում ընդունել:

«Խայտառակ անցյալի» մասին խոսող այս կազմակերպությունների կեցվածքը զարմանալի չէ, քանի որ հեղափոխությունից հետո նրանք անմիջապես հավատարմության երդում տվեցին նոր եկած իշխանությանը՝ պատրաստակամություն հայտնելով անվերապահ ծառայել նրան՝ մոռանալով, որ իրենք կոչված են ծառայելու ոչ թե իշխանությանը, այլ հասարակությանը: Այն ժամանակ որոշակի ներողամտություն կար նրանց նկատմամբ, քանի որ ենթադրում էինք՝ մարդիկ տրվել են հեղափոխական երանությանը: Բայց երբ սկսեցին արդեն պարբերաբար քաղաքական օրակարգ թելադրել, հասկացանք, որ մեր ողբերգությունը միայն իշխանությունների անկարողությունն ու ագրեսիվությունը չէ, այլև հանրության այն խումբը, որ ներկայանում է որպես քաղաքացիական հասարակություն:  

Այս իրավիճակում բազմաթիվ կազմակերպություններ կա՛մ մի կողմ են քաշվել, կա՛մ շարունակում են սուսուփուս իրենց գործն անել, ջանալով ասպարեզում չերևալ: Իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ քննադատել են նախկին իշխանություններին և հեղափոխություն են համարում երկու տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունը, բավական բարդ ու հակասական իրավիճակում են հայտնվել: Հասարակությունում լուրջ կասկածներ են արտահայտվում այդ կազմակերպությունների ոչ  թե պաշտոնապես հայտարարված, այլ բուն առաքելության կապակցությամբ: Եվ իրավացի են, քանի որ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ աչք են փակում այս օրերին մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրոք խայտառակ փաստերի վրա, ծպտուն չեն հանում, երբեմն էլ քննադատության սլաքներ են ուղղում նրանց վրա, ովքեր հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից: Փաստացի դեմ են արտահայտվում խոսքի ազատությանը: Հասարակության հիասթափությունը հասել է այն աստիճանի, որ որոշ հասարակական կազմակերպությունների վերաբերվում են իբրև սովորական գոնգոների, նույնիսկ օտար ուժերի գործակալների դեր են վերագրում՝ փակցնելով «սորոսական» մակդիրը, որ խիստ բացասական ու նվաստացնող ընկալում ունի:  

Այս իրավիճակում հիշյալ գոնգոների համար անկողմնակալ  երևալու լավ հնարավորություն էր խորհրդարանի ծեծկռտուքի միջադեպը, որպեսզի հորդորեին խորհրդարանի իշխող քաղաքական ուժին «չդառնալ պետությունը զավթած և թավշյա հեղափոխությամբ պետության կառավարումից հեռացված ուժերի ցինիկ ոճի  և սնանկ բովանդակության կրողը», «վերջ դնել բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկային», ձևավորել էթիկայի հանձնաժողով, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և այլն: «Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չպետք է լինեն»,- գրում են նրանք: Անաչառության ու քաղաքացիական խիզախության ինչպիսի՜ պոռթկում:          

Ամենից զվարճալին, իհարկե, հետևյալ հատվածն է. «Պետության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային ժողովի ամբիոնից կամ դահլիճում, ինչպես նաև քաղաքական գործիչների բառապաշարից իսպառ պետք է բացառել «բութ», «սրիկա», «քաղաքական տրյապկա», «վիզդ կկտրեմ», «անբարոյականի վաստակ», «դուրսպրծուկ», «հոգնած», «շնաբարո», «բաշիբոզուկ», «հոգեկան հիվանդ» «կցխեմ» կամ այլ անձնական վիրավորանք և սպառնալիք պարունակող բառեր կամ արտահայտություններ…  Պիտակավորումները, անվանարկությունները, գռեհկաբանությունը, պոռոտախոսությունը և բռնությունը  տեղ չպետք է ունենան»: Ներողություն, տվյալ հասարակական կազմակերպությունները չգիտե՞ն, թե այս մշակույթն ով է ներդրել մեր իրականությունում, ինչո՞ւ իրենց խոսքը չեն ուղղում նախ այդ ներդրողին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին պարտք են համարում հենց սկզբից հղում անել: Ո՞ւմ են հիմարի տեղ դնում:  

Կամ հեռու չգնանք, մեջբերենք հայտարարությունը ստորագրած կազմակերպություններից ամենաառաջինի՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավարի ամենաթարմ հրապարակումներից մեկը. «Սերժիկները, նախկինները, դրանց մանկլավիկները, պապաները, մամաները, քեռանք ետ չեն գալու, ոչ մի դեպքում ետ չեն գալու, ոչ մի սադրանք, դավադրություն ու հեղաշրջում չի կարենալու դրանց ետ բերել։ Սա միամիտ լավատեսություն չէ, սա խոր համոզմունք է այնպես, ինչպես համոզված եմ եղել, որ գալու է դրանց սիկտիրացնելու պայծառ օրը, անվերադարձ սիկտիրացնելու ժամանակը։ Սադրելու են, մարդ են բերելու, պետություններ են բերելու Հայաստանի վրա, փող են վառելու էլ դու սուս, կոյուղին հզորացնելու են, հաչելու են, կաղկանձելու են, պատերազմ են հրահրելու, կարող է կրակողներ էլ ճարեն, բայց չեն կարողանալու վերադառնալ իշխանության, ձեւ չկա»։

Հիմա այս խոսքերի հեղինակը ինչպե՞ս է փորձում խրատ կարդալ «ՀՀ քաղաքացիների բացառիկ վստահության քվեն ստացած» խորհրդարանականներին, ավելին՝ պահանջել, որ «բոլոր ջանքերը ներդնեն Հայաստանի քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետությանն անհրաժեշտ համակարգային խնդիրների լուծման համար»: Ինչպե՞ս, այսպիսի խոսքի մշակույթո՞վ, սրան-նրան «սիկտիրացնելո՞վ»:

Երկու տարում այս իշխանություններին հաջողվեց ամայացնել գրեթե բոլոր ոլորտները, ամենուրեք ծափ է տալիս գռեհկությունը, մարտնչող տգիտությունը, քծնանքն ու երեսպաշտությունը: Եվ բանը հասել նրան, որ քաղաքացիական հասարակության մի զգալի հատված ամաչում է ներկայանալ որպես հասարակական կազմակերպություն, քանի որ այդպես են ներկայանում ահա այսպիսի գոնգոները:

Այսպես մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր:

Անահիտ Հարությունյան  

 

 

 

 

Հասարակություն հայտարարություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին