f

Անկախ

Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ»-ը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ներկայացմամբ


Էդվարդ Միրզոյան...Այս համեստ, բայց ի սկզբանե մեծատառով անձնավորությունը վաղուց համարվում է հայերի սիրելի կոմպոզիտորներից: Նրա լուսավոր աչքերը մշտապես բարությամբ  էին  փայլում, իսկ աշակերտներին ուղղված հանդիմանություններն ու խորհուրդները նա այնպիսի քնքշանքով էր անում, որ մնում էր  միայն  ժպտալ…  

Նրա անունն արժանիորեն դարձել է հայկական և համաշխարհային երաժշտական մշակույթի մասնիկը:

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում, որն ունի ավելի քան 375 հազար հետևորդ, տեղադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ձայնագրած՝ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը՝ այդպիսով միանալով մաեստրո Միրզոյանի տարեդարձին ուղղված շնորհավորանքին։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը ձայնագրել է 2019 թվականին։

Մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի, ձայնագրել են նաև Արամ Խաչատրյանի Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից։  

Սերգեյ Սմբատյանի ջանքերի շնորհիվ բրիտանական հայտնի կոլեկտիվի կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրումը մաեստրո Սմբատյանի՝ հայ կոմպոզիտորական արվեստն աշխարհում հանրայնացնելուն ուղղված քայլերից է։  

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերը «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերն էր։  

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ դիրիժորներ։

 

Էդվարդ Միրզոյան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբ «Շուշանիկ»

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին