Եվրոպան պետք է պատրաստվի կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը հղում անելով ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես շատ մտահոգված եմ երկրորդ ալիքի պատճառով։ Աշնանը մենք կարող ենք ունենալ COVID-19- ի երկրորդ ալիք և սեզոնային գրիպի կամ կարմրուկի ևս մեկ ալիք», - հայտարարել է Կլյուգեն:
Կազմակերպության տնօրենը նաև երկրներին կոչ է արել զգույշ լինել սահմանափակումները չեղարկելիս:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: