ԱՄՆ Նևադա նահանգի տարածքում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կարսոն-Սիթի քաղաքից 197 կմ դեպի հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 55 հազար մարդ:
Երկրաշարժի օջախի խորությունը 7,6 կմ է կազմում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի ափերի մոտ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։