Բրազիլիայում COVID-19 կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է մինչև 202918-ի: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Անցած օրվա ընթացքում երկրում 844 մարդ կորոնավիրուսային վարակի զոհ է դարձել: COVID-19- ից մահացածների ընդհանուր թիվն աճել է մինչև 13993-ի:
Ապաքինվածների թիվը 79497 է կազմում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: