f

Անկախ

ՀՌՀ-ն և ՄԻՊ գրասենյակը հայտարարում են «Մարդու իրավունքներ» խորագրով տեսահոլովակների մրցույթ


Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում են «Մարդու իրավունքներ» խորագրով սոցիալական տեսահոլովակների մրցույթ:

Սոցիալական տեսահոլովակը հասարակության սոցիալական նշանակալի խնդիրների մասին պատմող կարճ տեսանյութ է, որը ներկայացվում է առավել դրական, հակիրճ, հանրամատչելի և հանդուրժողական ձևով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Մրցույթին ներկայացվող տեսանյութը կարող է կատարվել ինչպես մեկ հեղինակի, այնպես էլ ուսանողական խմբի կողմից: Այն նպատակ է հետապնդում բարձրացնել ուսանողների սոցիալական ակտիվության և ներգրավվածության մակարդակը:

Մրցույթի կարգը և անցկացման ժամկետները

Մրցույթին մասնակցության համար համապատասխան աշխատանքներն ընդունվում են 2020թ․մայիսի 20-ից հունիսի 30-ը ներառյալ: Դիմումները և տեսանյութերը հարկավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝  նամակի վերնագրում նշելով «Մարդու իրավունքների տեսաֆիլմերի մրցույթ - 2020» անվանումը:  

Մրցութային աշխատանքների տեխնիկական պահանջները

  • Մրցույթին ներկայացվող տեսահոլովակները պետք է ունենան MP4 կամ AVI ձևաչափ, իսկ տեսանյութի ձայնագրումը պետք է կատարվի 720 HD որակից ոչ պակաս: Տեսանյութի տևողությունը պետք է լինի 1-2 րոպե:  
  • Աշխատանքները կարող են լինել գունավոր, սև ու սպիտակ, հատուկ էֆեկտների կիրառմամբ, ձայնի կամ առանց ձայնի, բեմադրված և ոչ բեմականացված:  
  • Տեսահոլովակը կարող է պարունակել տեքստ, գրաֆիկական և համակարգչային պատկերներ, ձայն, անիմացիա և այլ մարմիններ:
  • Տեսահոլովակը կարող է ուղեկցվել երաժշտությամբ, դրանում կարող են կիրառվել ձայնային կրկօրինակումներ:
  • Տեսահոլովակի կրկնօրինակումը (եթե առկա է) պետք է իրականացվի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
  • Տեսահոլովակների նկարահանման և մոնտաժման համար հատուկ ծրագրերի և գործիքների օգտագործումը թողնվում է մասնակցի հայեցողությանը:

Բարոյական և էթիկական ցուցանիշներին հակասող նյութերը, որոնք պարունակում են բռնության, ռասսայական, ազգային և/կամ կրոնական անհանդուրժողականության տարրեր, ծխախոտի, թմրանյութերի, ալկոհոլի օգտագործման տեսարաններ, ոչ նորմատիվային բառապաշար, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտող գործողություններ, չեն դիտարկվելու մրցութային հանձնաժողովի կողմից:

Լավագույն մրցութային աշխատանքների հեղինակները կամ խմբերը կստանան մրցանակներ, իսկ նրանց աշխատանքները կտարածվեն ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Հայ-Ռուսական համալսարանի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, այնպես էլ այլ զանգվածային լրատվության միջոցներում:  

 

 

 

 

մրցույթ Մարդու իրավունքներ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսից 324 մարդ է մահացել
ԱՄՆ սենատում պահանջում են թվիթերի դեմ քրեական գործ հարուցել
Թեյլոր Սվիֆթը մեղադրանքներ է հնչեցրել Թրամփի հասցեին
ԱՄՆ-ն խզում է բոլոր հարաբերություններն ԱՀԿ-ի հետ․ Թրամփ
Քայլի Ջեները զրկվել է միլիարդատիրոջ կարգավիճակից
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ
Տարիներ հետո մեր այս ֆուտուրիստական զրույցն իրականություն դարձավ
Հա, մի հարց էլ՝ «սև իկրան դիմակով ե՞ն ուտում, թե՞ առանց դիմակի»...
Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի կոնվենցիան վավերացնող օրենքը
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան իրեն դրել է դատավորի տեղ ու արդեն դատավճիռ է կայացնում». Ավետիք Իշխանյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին
Նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին
CNN- ի լրագրողը ձերբակալվել է ուղիղ եթերի ժամանակ
Ռուսաստանում  մեկ  օրում  կորոնավիրուսի 8572  դեպք  է  հայտնաբերվել
Նախագահը մշտապես ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում. նախագահը ստորագրել է կոնվենցիան
Նիկոլ Փաշինյանի, Արտավազդ Վանյանի եւ Արթուր Ասոյանի ասուլիսը՝ պարետատան նիստից հետո. ուղիղ
Դեռ Վենետիկի հանձնաժողովից էլ պետք է կարծիք ստանա ՍԴ-ն. այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդևանյան
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է
ճիշտ կլինի, որ Ադրբեջանից հնչող թեմատիկ հայտարարությունների պատասխաններն առավելապես հնչեն Արցախի Հանրապետության համապատասխան ինստիտուտների կողմից
Լինելու են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի կարծիքը գրված է բավականին բարդ տերմիններով. Քոչարյանի պաշտպան
Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումները
Ֆայլաբազառի մտավորականություն. Նաիրա Զոհրաբյան
Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար. Մհեր Գրիգորյան
Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրվել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության ռազմավարությունների կարևորությունը
Ավելին
Ավելին