ՀՀ-ում այս տարվա հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել՝ արդյոք այն հավաստագրված է, փորձաքննություն անցել է, թե ոչ։
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։
«Այս գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից»,- ասաց Փաշինյանը։