Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Փաստերից մեկն էլ այն է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը վարչական տուգանքի է ենարկվել ոստիկանության կողմից։
«Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»,- հայտարարել է Փաշինյանը: