Մենք բաց, ուղիղ շփվում ենք և այդ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված և ես դա շատ կարևոր եմ համարում, որ մենք հստակ մեր դիրքորոշումները ֆիքսում ենք և արձանագրում ենք, որ պետք է աշխատենք:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկինում իր կողմից արված հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահը կառուցողական է տրամադրված:
«Այսօրվա փոխադարձաբար դիրքորոշումները հայտնի են, բայց մենք նաև հասկանում ենք, որ մենք պետք է աշխատենք գտնել լուծում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց նա:
«Խոսակցության մթնոլորտը քիչ բան չէ, չնայած որևէ գործանական արդյունք չունի: Ես ոչ թե Ղարաբաղի հարցում իրենց ունեցած դիրքորոշումն եմ համարել կառուցողական, եթե այդպես էր, ինչո՞ւ էին Ադրբեջանից քննադատական խոսքեր հնչում: Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումները մեկ Ադրբեջանն է քննադատում, և հայտնի շրջանակներ, այդ ինչ զուգադիպություն է՞»,- ասաց նա: