Ուկրաինացի փոխնակ մայրերից ծնված տասնյակ երեխաներ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով զրկված են իրենց կենսաբանական ծնողների հետ միավորվելու հնարավորությունից, հաղորդում է CNN-ը։
Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ սերտորեն համագործակցում է ԱԳՆ-ի հետ՝ օգնելու տասնյակ օտարերկրացի ծնողների Ուկրաինա մուտքի թույլտվություն ստանալու։
Ուկրաինայում գործող BioTexCom վերարտադրողական կլինիկան հայտարարել է, որ 46 երեխաներ պահվում են Կիևում գտնվող Վենետիկ հյուրանոցում։ Այստեղ են նորածին փոքրիկները սպասում իրենց ծնողներին ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և այլ երկրներից։
«Մենք այլ երկրներին կոչ ենք անում բացառություն անել իրենց որոշ քաղաքացիների համար և թույլ տալ միավորվել իրենց երեխաների հետ»,- հայտարարել է վերարտադրողական կլինիկայի ղեկավարը։