f

Անկախ

Գերմանիայում ցույցեր են ընդդեմ COVID 19-ով պայմանավորված սահմանափակումների


Գերմանիայի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել՝ դժգոհելու սահմանափակումներից, որոնք կառավարությունը կիրառում է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Գերմանիայում վիրուսից մահացության ցուցանիշներն անհամեմատ ցածր են ԵՄ անդամ շատ այլ երկրներից։ Այստեղ արդեն իսկ շատ սահմանափակումներ մեղմվել են։ Այնուամենայնիվ, շատ քաղաքացիներ դժգոհում են նաև մեղմ սահմանափակումներից, որոնք իշխանությունները կիրառում են վիրուսի երկրորդ բռնկում թույլ չտալու համար։

Մի քանի ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաք Բեռլինում։

 Շտուտգարդում, որտեղ նախորդ հանգստյան օրերին քաղաքացիները սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի դեմ բողոքի ակցիա էին իրականացրել, ոստիկանությունն այս հանգստյան օրերին ակնկալում է 5000 մարդու մասնակցությամբ հանրահավաք։

Իսկ ահա Մյունխենում քաղաքային իշխանությունները 1000 մարդու մասանցկությամբ հանրահավաքի թույլտվություն են տվել, չնայած կազմակերպիչները խնդրել էին 10 հազար մարդու մասնակցություն թույլատրել։

Ցույցերն առաջնորդում են մի քանի խմբեր։ Խմբերից մեկը կոչվում է «Դիմադրություն 2020»։ Առաջնորդներն են մի իրավաբան Լայպցիգից և մի բժիշկ հարավարևմտյան Գերմանիայից, որը կասկածի տակ է դնում նոր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տվյալները։

Մեկ այլ խումբ էլ իրեն կոչում է «Կոմպակտ»՝ իր առաքելությունը համարելով կայսերական քարոզչության դեմ պայքարը։ Գերմանական լրատվամիջոցները ենթադրում են, որ այս խմբավորման հետքերը Ռուսաստան են տանում։

Նշենք, որ Գերմանիայում նոր կորոնավիրուսով հիվանդների թիվը 175 հազար է, մահերի թիվը՝ 8 հազար։ Այստեղ 1 մլն բնակչության հաշվով վիրուսակիր է 2099 մարդ։ 

նոր կորոնավիրուս Գերմանիա

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին