f

Անկախ

«Ամեն ինչ արեք, որ մեր թիմն առաջինը լինի մյուսների հետ մրցակցության մեջ»․ Վ․ Մանուկյան


Այսօր մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը նրանց կոչ արեց սիրել իրենց երկիրը, հպարտանալ իրենց պատմությամբ, քանի որ հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության կերտողներից մեկն է։

«Այն, ինչ դպրոցում սովորեցնում են, հայ ժողովրդի պետության պատմությունն է՝ Պապ թագավոր, Աշոտ Երկաթ և այլն։ Բայց կա հսկայական մի ժամանակահատված, երբ Հայաստանը չի ունեցել պետություն, բայց հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում իրականացրել է մեծ ծրագրեր։ Օրինակ, Կանտը մի հոդված ունի, որտեղ գրում է ազգերի մասին։ Բնութագրում է, թե օրինակ՝ ֆրանսիացիներն ինչով են տարբերվում գերմանացիներից, գերմանացիներն ինչով են տարբերվում իտալացիներից, և ասում է, որ շատ կարևոր է, որ ոչ մի ազգ չկորչի, որովհետև ազգերի մրցակցության միջոցով է մարդկությունը զարգանում։ Եվ ասում է՝ կա մի ազգ, որը յուրահատուկ տեղ է գրավում աշխարհում և որը Եվրոպայի մի ծայրից մինչև Ասիայի մյուս ծայրը կարողանում է վստահություն ներշնչել բոլորին և հարգանք վայելել բոլորի մոտ։ Ասում է՝ դա հայերն են և նրանց մասին պետք է առանձին, հատուկ գրել։ Այսինքն, նման ձևով էր գնահատում Կանտը հայերն»։

Մանուկյանը երիտասարդներին հիշեցրեց նաև այլ պատմական օրինակներ։

«Երբ Անգլիան սկսեց իր կայսրությունը կառուցել, հայ առևտրականների նավատորմը, որը միասնական չէր, ամեն մեկն իր նավն ուներ, բայց միասին ավելին մեծ էր, քան Անգլիայի նավատորմը։ Երբ անգլիացիները մտան Հնդկաստանը գրավելու, Անգլիայում ընդունված էր, որ անգլիական բանակի սպա միայն անգլիացին կարող է լինել, բայց Անգլիայի պառլամենտը որոշում ընդունեց, որ միայն հայերին թույլ տան լինել իրենց բանակի սպա, որովհետև հասկանում էին, որ առանց հայերի չեն կարող գրավել Հնդկաստանը։ Այդ ժամանակ Հնդկաստանի ամբողջ առևտուրը հայերի ձեռքում էր։ Երբ գրավեցին Հնդկաստանը, ուզեցին հայերից ազատվել, և Հնդկաստանի պատմության մեջ տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն՝ Բենգալյան ապստամբությունը, երբ 12 կորպուս Գեորգի խանի գլխավորությամբ կռվեց անգլիացիների դեմ։ Դա առաջին մեծ կռիվն էր Հնդկաստանի ու Անգլիայի միջև։ Գեորգի խանը հայ էր և 12 դիվիզիաներից մեկն էլ լրիվ հայկական դիվիզիա էր։ Էլ չեմ խոսում հայերի դերակատարության մասին մշակույթի, արվեստի ոլորտում, մյուս բնագավառներում։ Այսինքն, երբ մենք ասում ենք եվրոպական մշակույթ, այդ մշակույթի զգալի մասը նաև մերն է, մենք ոչ թե կողքից ուզում ենք ուրիշին քսվել, այլ դա նաև մեր սեփականությունն է, խնդրում եմ դա հաշվի առեք»։

Անդրադառնալով երիտասարդների դերին երկրի զարգացման, Արցախյան հարցի կարգավորման գործում՝ Վազգեն Մանուկյանն ասաց․

«Առաջինը շատ պարզ է՝ սիրե՛ք Ձեր երկիրը, երկրորդը՝ տղայական ձևով ամեն ինչ արեք, որ մենք, մերոնքականները հաղթեն։ Ամբողջ համաշխարհային քաղաքակրթությունը մերոնցի ու ձերոնցի կռիվ է, դա փողոցային կռիվ է քաղաքակիրթ ձևերով։ Ինչո՞ւ մեր թիմը մյուս թիմից ավելի վատը լինի։ Ամեն ինչ արեք, որ մեր թիմն առաջինը լինի մյուսների հետ մրցակցության մեջ»։

Ինչ վերաբերում է Արցախյան հարցին, դա, ըստ Մանուկյանի, բեռ չէ, ինչպես ոմանք մտածում են, որից պետք է ազատվել ու հանգիստ ապրել։

«Այդ մարդիկ ոչ միայն ազգային չեն, թիմային չեն, այլև պրագմատիկ չեն, չեն հասկանում, որ հնարավոր չէ Ղարաբաղը կորցնել ու չկորցնել Զանգեզուրը կամ Զանգեզուրը կորցնելով՝ չկորցնել մեկ այլ բան։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցը մեզ ի վերուստ, Աստծո կողմից տրված փորձություն է։ Ազգերը դառնում են հզոր, երբ իրենց առջև դրված է գրեթե անլուծելի խնդիր, և իրենք այդ խնդիրը լուծում են։ Մեր առջև դրված է խնդիր, որը մենք պետք է լուծենք։ Այդ խնդրի լուծման շուրջ է, որ մենք պետք է կարողանանք հզորանալ, ուժեղանալ, իրար նկատմամբ վերաբերմունքը փոխել։ Երբ թողնում էի Պաշտպանության նախարարությունը, Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ պատերազմում մենք հաղթել ենք, մեր ռազմաճակատն այժմ տնտեսությունն է։ Բայց հիմա ես տենում եմ, որ մեր ռազմաճակատը ոչ միայն տնտեսությունն է, այլ նաև ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը, մտածողությունը։ Եթե այդտեղ հաղթենք, մնացածն հարցերն արդեն հեշտությամբ կլուծվեն»։

Պատասխանելով հարցին, թե Արցախյան պատերազմի տարիներին Հայաստանն ինչ ներքին ու արտաքին քաղաքականություն է վարել, Մանուկյանն ասաց․

«Ես համարվում էի «Ղարաբաղ կոմիտեի» գաղափարախոսը, կորդինատորը և որպես վարչապետ՝ առաջ էի տանում լիբերալիզմի գիծը, մասնավոր սեփականության անցնելու գիծը, կողմ էի սեփականաշնորհմանը, իհարկե ուրիշ ձևով էի պատկերացնում այդ ամենը, քան այն տեղի ունեցավ, բայց մենք այդ ճանապարհով էինք գնում։ Երբ դարձա պաշտպանության նախարար, մի անգամ դիմեցի, որ հրավիրվի փակ Ազգային ժողովի նիստ և առաջարկեցի, որ սեփականաշնորհման գործընթացը կանգնեցնենք, որովհետև մի կողմից մենք ռազմաճակատում կռվում էինք, զոհեր էինք տալիս, իսկ թիկունքում ինչ-որ մարդիկ սեփականությունը վերցնում են իրենց ձեռքը։ Աշոտ Նավասարդյանն ասեց՝ չեմ հասկանում՝ Վազգեն Մանուկյանը մեկ սա է ասում, մեկ նա է ասում։ Բայց իսկապես, երբ պատերազմը թեժացավ, ես սեփականաշնորմանը դեմ էի, այսինքն, ներքին քաղաքականությունն ընտրված էր, որ պետք էր գնալ մասնավոր սեփականության ճանապարհով, բայց պատերազմն իր կարեկտվներն անում էր։ Արտաքին քաղաքականության մեջ մենք շարունակում էինք մնալ մոտիկ Միացյալ Նահանգներին ու Եվրոպային, կառուցել այնպիսի հասարակություն, ինչպիսին իրենք ունեին, բայց մենք նաև շատ մոտ հարաբերություններ ունեինք Ռուսաստանի հետ, որը մեզ համար կարևոր ստրատեգիական գործընկեր էր։ Այդ տեսակետից մեր քաղաքականությունն էական փոփոխություն չի կրել։ Մի կողմից հակասություններ ունենալով Ռուսաստանի հետ՝ այնուամենայնիվ այս տարածաշրջանում Ռուսաստանի հետ մենք ունենք նաև ընդհանուր խնդիրներ և շահագրգռված ենք նույն բանում, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ արդյունավետ պետության ղեկավարման, պետության զարգացման համար մեծ նշանակություն ունի արևմտյան երկրների փորձը, որից պետք էսովորել, բայց ոչ թե կուրորեն, այլ այն, ինչ մեր հողի վրա հնարավոր է իրականացնել»։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ Վազգեն Մանուկյան

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին