Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում։
Սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը։
Ինձ այստեղ ուրիշ բան է հետաքրքրում. Փաշինյանը գիտակցում է՞ այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը, հասկանում է՞, որ իր և իր անգրագետ թիմի դատարկ մեծամտության ու անբովանդակ պոռոտախոսության պատճառով Հայաստանի տնտեսական ու առողջապահական համակարգերը հայտնվել են փլուզման եզրին։
Պատրաստ է՞ կրել անձնական և թիմային պատասխանատվություն այս իրավիճակի համար, խոստովանել իր անզորությունն ու անկարողությունը դիմակայել օրեցօր խորացող և անկառավարելի դարձած մարտահրավերներին։
Հայրենասեր, պատասխանատու և ինքնասիրություն ունեցող առաջնորդը վաղուց խոստովանել էր իր ձախողումն ու տապալումը և արժանապատիվ կերպով ներկայացրել էր իր հրաժարականը։
Բայց ոչ Փաշինյանը, քանի որ հայրենասիրությունը, ինքնասիրությունն ու պատասխանատվության զգացումը ոչ մի կապ չունեն իր հետ։
Հ.Գ. Հանրաքվե լինելու ա՞