f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 308 հազարը, վարակման հաստատված դեպքերի թիվն անցել է 4,5 միլիոնից: Այսուհանդերձ շատ երկրներ նոր դեպքերի նվազում են արձանագրում  և շարունակում են մեղմացնել կարանտինը:

Արևմուտքն աստիճանաբար բացվում է

Եվրոպական երկրները շարունակում են մեղմացնել կարանտինի պայմանները՝ հույս փայփայելով, որ դա չի հանգեցնի վարակի երկրորդ ալիքի:

Բրիտանիայում չորեքշաբթի հանվեցին մաքուր օդին զբոսանքների և մարմնամարզությամբ զբաղվելու սահմանափակումները՝ նշանավորելով մեղմացումների առաջին փուլը:

Ֆրանսիայում արդեն տարրական դասարանների ոչ մեծ թվով աշակերտներ դպրոց կգնան, կբացվեն հագուստի, ծաղկի խանութները, գրախանութները և վարսավիրանոցները: Ռեստորանները, կինոթատրոնները և բարերը դեռ փակ մնան:  

Բելգիայում բացվում է գրեթե ողջ բիզնեսը, բացի ռեստորաններից, սրճարաններից և բարերից, սակայն խստագույնս պահպանվելու է սոցիալական հեռավորությունը:

Նիդեռլանդներում մասամբ կբացվեն տարրական դպրոցները, ինչպես նաև գրադարանները, ֆիզիոթերապիայի կաբինետները, ավտոդպրոցները և վարսավիրանոցները:

Շվերցարիայում վերականգնվում են տարրական և միջին դպրոցի պարապմունքները, սակայն աշակերտների թիվը դասարաններում սահմանափակ է լինելու: Ռեստորանները, գրախանութները և թանգարանները նույնպես կբացվեն, սակայն մի շարք սահմանափակումներով:

Իսպանիայի որոշ շրջաններում մարդկանց թույլատրվեց հավաքվել մինչև 10 հոգու խմբերով, բացվելու են նաև բացօթյա ռեստորանները, սակայն սոցիալական հեռավորության պահպանմամբ:

Դանիայում նույնպես բացվում են առևտրի կենտրոնները:

Ֆրանսիայում, Հունաստանում և Իտալիայում բացվել են հարյուրավոր լողափեր, սակայն սահմանափակումներով: Բացի այդ, Իտալիան հայտարարել է, որ հունիսի 3-ից բացում է սահմանները և թույլատրելու է ներքին տեղաշարժը: Իսկ Գերմանիայում շաբաթ օրը վերականգնված Բունդեսլիգայի վեց մրցախաղ տեղի ունեցավ:

Միացյալ Նահանգներում, որ ամենից շատ է տուժել կորոնավիրուսի համավարակից, Ներկայացուցիչների պալատը որոշեց լրացուցիչ 3 տրլն դոլար հատկացնել տնտեսությանն աջակցելու համար, սակայն այդ հարցը դեռ պետք է քվեարկության  դրվի Սենատում:

Կորոնավիրուսի տարածման լիակատար վերահսկողության համար կպահանջվի մոտ 5 տարի

Նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Սումիա Սվամինաթանը:

Որոշակի ժամկետը պայմանավորված է մի շարք գործոններով. մուտացիաներ կունենա արդյոք վիրուսը, երբ կմշակվի արդյունավետ պատվաստանյութը, որքան երկար ու խիստ կլինի կարանտինը տարբեր երկրներում և այլն:  

Պատվաստանյութի հետ մեծ հույսեր են կապվում, բայց դրա մշակման, կիրառման, արդյունավետության և անվտանգության հետ կապված բազմաթիվ վտանգներ կան:  Խնդիրներ կառաջանան նաև՝ կապված զանգվածային արտադրության և տարածման հետ:

ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը հավելել է, որ վիրուսը կարող է ընդմիշտ մեզ հետ մնալ:  

«ՁԻԱՀ-ը չի անհետացել: Մենք ապրում ենք նրա հետ, մենք գտել ենք թերապիայի և կանխման միջոցները, մարդիկ արդեն դրանից չեն վախենում այնպես, ինչպես առաջ, և ՁԻԱՀ-ով մարդիկ երկար տարիներ առողջ կյանքով են ապրում»,- ասել է նա:

Իսրայելում մեկի փոխարեն երկու վարչապետ, Աֆղանստանում՝ երկու նախագահի փոխարեն մեկը

Մեկուկես տարվա քաղաքական ճգնաժամից, երեք քվեարկություններից (և «Լիքուդ» կուսակցությունում ծավալված պայքարի պատճառով լրացուցիչ երեք օրվա հետաձգումից) հետո Կնեսեթում հաստատվեց Իսրայելի նոր կառավարությունը, որ Բենիամին Նաթանյահուի և Բենի Գանցի ապրիլին կայացած կոալիցիոն համաձայնության արդյունքն է: Առաջինը վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Նաթանյահուն, իսկ մեկուկես տարի անց նրան կփոխարինի Գանցը:  

Իսկ Աֆղանստանում երեկ՝ կիրակի, երկու նախագահները՝ Աշրաֆ Ղանին և նրա մրցակիցը՝ վարչապետ Աբդուլլա Աբդուլլան, համաձայնության են եկել վերջ դնել երկիշխանությանը: Նրանք հայտարարել են, որ նախագահի աթոռը կմնա Ղանիին, բայց իրենք կառավարությունում հավասար թվով նախարարներ կնշանակեն:

Հիշեցնենք, որ երկու քաղաքական գործիչներն էլ իրենց հաղթող էին համարում սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում:

 26 տարի անց

Շաբաթ օրը Ֆրանսիայում ձերբակալվեց 84-ամյա Ֆելիսյեն Կաբուգան՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության գլխավոր կասկածյաներից մեկը:

Ռուանդայի միջազգային տրիբունալի դատախազները համարում են, որ Կաբուգան ֆինանսավորել է հութուների ջոկատները, որոնք ոչնչացրել են թութսիներին 1994 թվականին: Կաբուգային մարդկության դեմ հանցագործության մեղադրանք է առաջադրվել: Կաբուգայի ձերբակալության մասին հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները, նա բնակվելիս է եղել ուրիշի անվան տակ Փարիզի արվարձանում:

Մինչ Երկրում մոլեգնում է կորոնավիրուսը, ԱՄՆ-ն շտապում է նվաճել տիեզերքը

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում իրոք աշխատում են իրավաբանորեն հիմնավորել Լուսնում օգտակար հանածոների արդյունահանման նախագիծը, որին կարող են մասնակցել Կանադան, Ճապոնիան, մի շարք եվրոպական երկրներ և ԱՄԷ-ն:  

«Արտեմիս» ծրագիրը նախատեսում է տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա 2024 թ., լուսնային հենակետերի և օտարերկրյա պետությունների ոտնձգություններից նրանց պաշտպանության անվտանգության  գոտիների շինարարությունը:

NASA-ն այդ նախագծում տասնյակ միլիարդ դոլարներ է ներդնում «Արևային համակարգերը յուրացնելու» համար: Իսկ Ռուսաստանը չի մասնակցում այդ նախագծին՝ համարելով դա գաղութարարություն: «Պատմության մեջ եղել են օրինակներ, երբ մի երկիրը փորձել է նվաճել տարածքներ իր շահերի համար, և բոլորն են հիշում, թե դա ինչ հետևանքներ է ունեցել»,- ասվում է Մոսկվայի պաշտոնական հայտարարությունում:

«Ներխուժման սկզբունքը նույնն է, լինի դա Լուսինը թե Իրաքը,- հայտարարել է Ռոգոզինը,- բայց դա կավարտվի նոր Աֆղանստանով կամ Իրաքով»:

Ի դեպ,  Ռուսաստանին հանել են միջազգային լուսնային նախագծից, երբ պարզվել է, որ ռուսական տիեզերական սարքերն ուղեծրում վտանգավոր իրավիճակ են ստեղծում՝ հետապնդելով ամերիկյան լրտես արբանյակներին:  

 

 

 

Աշխարհում անցնող շաբաթ գլխավոր իրադարձություններ կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին