f

Անկախ

«Թավշյա» հեղափոխության անփառունակ վերջաբանը և «հետթավշյա» կյանքը. Թևանյան


Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռոբեսպիերը թունդ հեղափոխական էր, թաթախված չէր կոռուպցիայի մեջ։ Նրա սիրելի զբաղմունքը մարդկանց գլխատելն էր՝ հանուն սեփական մտասևեռումների։ Վերջում իրեն գլխատեցին։

Դանտոնը թունդ հեղափոխական էր։ Հենց իշխանության մեջ հայտնվեց, թաղվեց կոռուպցիայի մեջ։ Վերջում գլխատվեց։

Երկուսն էլ գաղափարական էին։ Ռոբեսպիերը մոլեռանդ էր, իսկ Դանտոնը՝ «կյանքի տղա»։ Հեղափոխությունը խժռեց նրանց։ Հեղափոխական դահիճները դարձան զոհեր։

Երկուսն էլ չդիմացան իշխանական գայթակղությանը։ Ռոբեսպիերն այն օգտագործում էր մարդկանց ճակատագրերը տնօրինելու, իսկ Դանտոնը՝ հարստանալու համար։

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը չունեցավ իր Ռոբեսպիերը, քանզի ապագաղափարական էր ու ապածրագրային։ Փոխարենն ունենք լիքը դանտոններ, որոնք կոռուպցիայի մեջ են թաթախված, բայց չունեն Դանտոնի գաղափարականությունը։

Մեզանում ռոբեսպիերների ու դանտոնների տնազ է։ Անտաղանդությունն ու անգրագիտությունը «զռռում» է։

Իրականում մեզ ռոբեսպիերներ ու դանտոններ պետք չեն։

Քաղաքականության կառնավալային փուլն ավարտվել է։ Հիմա ոչ թե փողոցում բղավողների, այլ կաբինետներում լուռ աշխատողների սուր կարիք կա։ Կյանքն է ստիպում։

Մենք խոր ճգնաժամի մեջ ենք։ Սպասվում է առողջապահական և սոցիալ–տնտեսական աղետ։ Գումարած՝ արտաքին քաղաքական ոլորտում խայտառակ ձախողումներ են արձանագրվել և հայտնվել ենք պատերազմից հինգ պակաս վիճակում՝ զուգահեռաբար գրեթե սառեցված հարաբերություններ արձանագրելով հայ–ռուսական ռազմավարական կարևորության հարաբերություններում։

«Թավշյա» հեղափոխությունն իր ֆունկցիան կատարել վերջացրել է։ Այս իշխանությունը փողոցից մնացած իներցիայի արդյունք է։ Իներցիան արդեն մարել է։ Իրենք էլ հետը։

Իշխանությունը մնացել է փողոցում՝ փողոց նետելով նաև պետությունը։

Գործող իշխանություններն այնքան հին են, որ նրանց ֆոնին անգամ հներն են նոր երևում։ Պետք է պատրաստվել «հետթավշյա» կյանքին։

Մեզ արդեն նոր մոտեցումներ, նոր թիմ ու նոր առաջնորդություն է պետք։ Հասարական–քաղաքական լայն համախմբում։

Հայաստան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ
Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան
Դուբայ-Երեւան չվերթը չեղարկվել է
Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. ՊՆ խոսնակ
Իշխանությունները հույս ունեն այս տարվա սեպտեմբերից վերականգնել դպրոցների բնականոն գործունեությունը
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին
Ամբողջ աշխարհում COVID-19-ի դեմ մոտ 200 պատվաստանյութի կիրառում է դիտարկվում․ Ավինյան
Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ Աղդամ գյուղի տարածքից. Արման Աբովյան
Վիրավորում է ստացել 3 զինծառայող. դիրքային փոխհրաձգությունը շարունակվում է. մարզպետ
Թումանյան քաղաքից մինչեւ Օձունի խաչմերուկ հատվածը հուլիսի 14-ից 20-ը փակ կլինի երթեւեկության համար
Չորրորդ անգամ ԱԴ ռեժիմի երկարաձգումը պետք է ազդանշան դառնա. փոխվարչապետ
Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին
Եղեգնաձորում ոստիկաններին հարվածել են ու պոկել մեկի կրծքանշանը. կատարվում է նախաքննություն
Գուցե նաեւ անհրաժեշտություն առաջանա դիմել պատժիչ գործողությունների. «Իմ քայլը»
Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան
Գյումրու տուն-ինտերնատում կորոնավիրուսից մահացել է եւս մեկ տարեց. գրանցվել է 9 նոր դեպք
Անցնող շաբաթը Հայաստանում
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ
Լարվածության մեծացման պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի վրա. Ավինյան
Իշխանությունները սարսափած են, Նիկոլ Փաշինյանը վախից լցրել ա տակը. Նարեկ Մալյան
26-ամյա վանաձորցու նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով
Անցած շաբաթ գրանցվել է 360 արտակարգ դեպք. գրանցվել է ութ մահ, փրկվել է 3 քաղաքացի
Ավելին
Ավելին