f

Անկախ

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Էդուարդ Թադևոսյանը


Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 15-ն անցկացվելիք մրցույթը տեղի կունենա ջութակ մասնագիտությամբ եւ առցանց ձեւաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների գործիքներ, բազմաթիվ նորարարություններ։ 

Ժյուրին կներկայացնեն անվանի եւ մեծ վաստակ ունեցող երաժիշտներ։ Ժյուրիի կազմում ընդգրկված են ջութակահար, պրոֆեսոր Վերա Ցու Վեիլինգը (Չինաստան), դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Բոբ Լորդը (ԱՄՆ), ջութակահար, մանկավարժ Զոհրաբ Թադեւոսյանը (Իսպանիա), ջութակահար Դորա Շվարցբերգը (Իսրայել-ԱՄՆ), ջութակատար եւ դիրիժոր Պիտեր Չսաբան (Ֆրանսիա-Ռումինիա)։ 

Մրցույթին կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Ի դեպ, խաչատրյանական մրցույթի կազմակերպիչները, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում ստեղծված իրավիճակը, չեղարկել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցության համար նախատեսված վճարը, եւ երիտասարդ ջութակահարները մրցույթին կարող են մասնակցել առանց որեւէ վճարի։ 

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ, ինչպես նաեւ մրցույթի միջոցով աշխարհում է՛լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Հայաստան Արամ Խաչատրյան մրցույթ

Այլ հոդվածներ հեղինակից

Արմավիրի մարզում արագիլները կսկսեն սատկել. նրանք աղտոտված են․ ահազանգ ՀԲՃ-ից (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ, կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը
ԱՀ Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին
Երեք փաստ և երկու հարց:
Կորոնավիրուսից մահացել է վիրաբուժ Դանիել Մանուկյանը
Գյուղացիները սեփական ուժերով առանց որևէ այլ օգնության թուրքական զորքերին կոտորելով վռնդել են մեր գյուղի մատույցներից
Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել
Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Բարձրաշենի կիսավեր դպրոցից
Կորոնավիրուսային հիվանդությունից մինչ այժմ առողջացել են 15 935 հոգի.Ավինյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը
Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ
Կադաստրի կոմիտեն տեղադրել է գույքահարկի հաշվիչ․ այսուհետ քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ են վճարելու
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի
Առաջարկում եմ՝ ժառանգության պահպանության խթանման նպատակով, հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը
Պարզվել է՝ տեղական «GALLUP»-ը հարցումն անցկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շրջանում
Հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելն ունի քաղաքական պատճառ. չկան ալիքներ, նշանակում է` ինտեգրացիան թույլ է. Գրիգորի Տրոֆիմչուկ
Ով է Արման Բաբաջանյանը և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից
Դե Ռոսին կարող է գլխավորել «Ֆիորենտինան»
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. կա 9 մահ. Ապաքինվել է 448 մարդ
Մեսին 2021-ին հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»
Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է
Նարեկ Աբգարյան. « «12 ռաունդում» մարզումային մեթոդները տարբերվում են»
Ավելին
Ավելին