ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նախկին նախագահի փաստաբանները երեք միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակման, գրավի դիմաց ազատ արձակման, կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ խափանման միջոցը փոխելու կամ այն չեղարկելու մասին:
Դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին որոշում էր կայացրել միջնորդությունը մերժելու մասին: Ավելի ուշ փաստաբանները հայտարարել էին որոշումը բողոքարկելու մտադրության մասին: