ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել ՇՄ դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, հայտնեցին ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից:
«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնել էին ԱԱԾ-ից։
Դեռեւս մայիսի 7-ին հայտնել էինք, որ Արթուր Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի արտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել ՔԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին եւ մեկ օր անց նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Նշել էինք նաեւ, որ Քյարամյանի նշանակման կապակցությամբ ԱԱԾ-ում բունտ է հասունանում եւ այլ պաշտոնյաներ նույնպես ազատման դիմումներ գրել։ Նույն օրը ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էր այս տեղեկությունը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն ազատման դիմում չի ներկայացել։