Կառավարությունը պետք է ունենա գործիքներ, որորնք ուղղված են արտակարգ իրավիճակում մարդկանց առողջությունը պահպանելուն, իրագործվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ներկայացված օրինագծին, որով առաջարկվում է բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը չափը 100 հազարից դարձնել 10 հազար դրամ:
«Պետությունը դրա համար պետք է ունենա գործիքներ, բայց համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ, եւ բերվել է օրենքի նախագիծ, որտեղ տուգանքը սահմանվում է 10 հազար դրամ: Ինձ համար ակնհայտ էր առաջին վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը»,-ասաց նա:
Անդրադառնալով դիմակների գնին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դիմակների գներն, այո, կապ ունեն: Առաջարկ-պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումները տեղին չեն, եւ մեր կառավարությունը պետք կտրուկ միջոցներ ձեռնարկի այս գները կարգավորելու եւ սահմանաչափեր սահմանելու համար, այլընտրանք ուղղակի չկա»: