Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը հայտնի է:
Հայ շախմատիստը կմրցի Իրանը ներկայացնող շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայի հետ:
Առաջին տուրում կմրցեն Կարլսեն-Գրիշչուկ, Լիժեն-Դուբով, Նակամուրա-Կարյակին, Յանգյի-Սո, Վեյ-Դուդա զույգերը:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, կմրցեն արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: