Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի միայն մեկ նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է «Новости Грузии» պորտալը՝ վկայակոչելով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբային: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հանրապետությունում COVID-19- ի դեպքերի թիվը հասել է 702-ի:
Համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսի դեմ թեսթի դրական պատասխանով 12 մարդ է մահացել:
Վրաստանում ապաքինվածների ընդհանուր թիվը 456 է կազմում:
Ներկայումս վրացական կլինիկաներում կա կորոնավիրուսով վարակված 234 հիվանդ, կարանտինի պայմաններում` 3914, իսկ հիվանդանոցներում բժշկական հսկողության տակ գտնվում է 340 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է հանդիսանում, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: