f

Անկախ

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը հիմնազուրկ է․ Գևորգ Դանիելյան


Պետք է հեռատես լինել և ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայության սկզբուքնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

««Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը՝ կապված Սահմանադրության փոփոխությունների համատեքստում Հանրապետության Նախագահի և Սահմանադրական դատարանի լիազորությունների սահմանափակման հետ, հիմնազուրկ է, այն լրջագույն աղերսներ ունի Սահմանադրության հետ։ Հիմնավորման մեջ, առնվազն համարժեք չեն ընկալվել և մեկնաբանվել Սահմանադրության հիմնադրույթները, առկա է ակնհայտ շփոթ։ Հարկ էր նվազագույնը նկատի ունենալ, որ Սահմանադրության 206-րդ հոդվածում՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումը» արտահայտությունը ոչ թե ամրագրում է բացառիկ ընթացակարգ կամ պայման, այլ սոսկ հստակեցնում է Հանրապետության Նախագահի կողմից հիշյալ դեպքում հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնելու համար ժամկետի հաշվարկման սկիզբը։ Մյուս դեպքերում, «Սահմանադրական դատարանի որոշման» մասին ակնարկ չկա, քանզի ժամկետի հաշվարկման սկիզբն արդեն Ազգային ժողովի որոշմամբ է պայմանավորված, ինչը, բնականաբար, կարող է հաջորդել Սահմանադրաան դատարանի որոշմանը։ Իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածն անհարկի յուրովի մեկնաբանելը, մեղմ ասած, ողջունելի չէ, պետք է հեռատես լինել և ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայության սկզբուքնով։

ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան Սահմանադրություն

Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի հանդեպ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Ավելին
Ավելին