Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստվայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ մայիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
Նշենք, որ նախորդ դատական նիստերին դատարանը քննում էր նախորդ նիստերին ներկայացրած այն միջնորդությունները, որոնց դատարանը նախկինում չէր անդրադարձել։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: