Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Արցախի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանը: Նա Լոռու մարզի Գուգարք համայնքից է։
Ունեցել է մեկ եղբայր ու մեկ քույր: Արդեն մեկուկես տարվա ծառայող էր։
Հիշեցնենք, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել էր գլխի շրջանում։ Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: