ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր փաստաբանների միջնորդությունները՝ փոխել նախագահի խափանման միջոց կալանքը: Դատարանը նաև մերժել էր ՀՀ նախկին վարչապետերի անձնական միջնորդության հիման վրա խափանման միջոցը փոխելը:
Հիշեցնենք նաև, որ երեկ նշանակաված դատական նիստը Մարտի 1-ի գործով հետաձգվել է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել նիստերի դահլիճ: Նա ստացիոնար բուժում է ստանում Իզմիրյան ԲԿ-ում: