Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են Դատախազության լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ այժմ գրառումն ուսումնասիրում են:
Հիշեցնենք՝ երեկ պարզ դարձավ, որ Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը դուստր է ունեցել: Դրանից հետո shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց՝ Ռևազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով: Գրառմանն անմիջապես արձագանքեցին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: