Այսօր Հայաստանի Հանրապետության համար երկու կարևոր տարեդարձ կա:
Առաջինը՝ հոբելյանական է: Մայիսի 20-ին լրանում է ՀՀ Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձը: Խորհրդարան, որը իրականացրեց հայ ժողովրդի՝ անկախ պետականության ունենալու դարավոր երազանքը, Հայաստանում հաստատեց բազմակուսակցական համակարգ և սկզբնավորեց պառլամենտարիզմը:
Երկրորդը: Այսօր լրանում է Մամուլի ազգային ակումբի հիմնադրման 27-րդ տարեդարձը: Մամուլի ազգային ակումբը դարձավ խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման կարևոր կենտրոններից մեկը Հայաստանում: Մամուլի ազգային ակումբի կենսագրությունն անբաժան է Հայաստանի Հանրապետության կենսագրությունից:
Այս երկու կարևոր տարեդարձի առիթով շնորհավորում եմ հայ ժողովրդի առաջադեմ հատվածին: Նրանց, ում համար անկախությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը բարձր և անքննելի արժեքներ են: