Մայիսի 20-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 21-ին Արցախի նախագահի լիազորությունները կստանձնի Արայիկ Հարությունյանը: