f

Անկախ

24 ժամ ՀԽ նախագա՞հ, թե՞ 24 ժամ բանսարկու


Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում, հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ամեն կերպ փորձեց արդարացումներ գտնել հրապարակային խոսքում իր, մեղմ ասած, ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, չնայած որ հաղորդավարը, ի պատիվ իրեն, մինչև վերջ պնդեց, որ ՀԽ նախագահի պահվածքն ամեն դեպքում հարիր չէ իր դիրքին:

Իհարկե, միամտություն է կարծել, որ Ստյոպա Սաֆարյանն այդ հաղորդումից հետո կընդուներ իր սխալը և կխոստանար, որ այսուհետ առավել ուշադիր կլինի խոսքի ու վարքի նկատմամբ, այնուամենայնիվ արժե անդրադառնալ Ստյոպա Սաֆարյանի մեկ այլ՝ արդեն գործունեության կայուն գիծ դարձած ՍՏԵԼՈՒ վարքագծին:

Ստյոպա Սաֆարյանն այդ հարցազրույցում Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ինքն իրեն քաղաքականապես չեզոք չի պահում, պատասխանեց.

«Ես 24 ժամ ՀԽ նախագահ չեմ: Աշխատանքային ժամն ավարտվելուց հետո ես Ստեփան Սաֆարյանն եմ, որը կարող է սոցիալական ցանցերում, իր պատին քննարկել քաղաքացուն հետաքրքրող հարցեր»:

Երբ Պետրոս Ղազարյանը Ստյոպա Սաֆարյանին հարցրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ էին Վազգեն Մանուկյանին մեղադրում, թե նա քաղաքական գնահատականներ է տալիս, Ստյոպա Սաֆարյանն ասաց, թե իբր Մանուկյանն իր դիրքորոշումները բերում էր Հանրային խորհուրդ, մինչդեռ ինքն արտահայտում է իր անձնական մտքերն ու տեսակետները:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը, լինելով ՀԽ նախագահ և լրագրողների խնդրանքով անդրադառնալով քաղաքական հարցերի, ՊԱՐՏԱԴԻՐ ընդգծում էր, որ դա իր անձնական կարծիքն է և ոչ թե Հանրային խորհրդինը: Սակայն, ինչպես հիշում ենք, իշխանությունները շարունակում էին Մանուկյանին մեղադրել չեզոքություն չպահպանելու մեջ՝ կոչ անելով հրաժարվել ՀԽ նախագահի պաշտոնից:

Ինչևէ, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, թե Հանրային խորհուրդը նրա համար չէ, որ մտնի իշխանության և ընդդիմության հարաբերությունների դաշտ՝ Վազգեն Մանուկյանին մեղադրելով նաև, թե վերջինս փորձում էր Հանրային խորհուրդը ներքաշել այդ դաշտ: Սակայն Պետրոս Ղազարյանը դրան էլ հակադարձեց՝ նկատելով. «Բայց Դուք անձամբ եք մտնում այդ դաշտ»:

Ստյոպա Սաֆարյանն, անշուշտ, չընդունեց հակադարձումը, բայց հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հերքել այն, ինչն ակնհայտ է, անցավ իր սիրելի գործելաոճին՝  իրականությունը խեղաթյուրելուն:

«Հիշեցնեմ, որ ՀԽ հայտնի նիստում, իմ հարցին ի պատասխան, Վազգեն Մանուկյանն ասաց, որ «այո, ես Հանրային խորհուրդը պատկերացնում եմ որպես այս կառավարության ընդդիմություն, ընդդիմադիր ուժ»: Դա իր խոսքերն են, իմ խոսքերը չեմ...»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ «հայտնի նիստ» ասելով՝ Սաֆարյանն ի նկատի ունի 2019 թ. նոյեմբերի 7-ին կայացած ՀԽ նիստը, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ՀԽ շուրջ ստեղծված իրավիճակին ու հետագա քայլերին (այդ օրերին ՀԽ-ի դեմ ակտիվ հարձակումներ էին սկսվել, որի թիրախն իրականում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն էր):

Ինչևէ, այդ նիստում Մանուկյանն, անդրադառնալով ՀԽ գործունեության արդյունավետության, ՀԽ-ի լինել-չլինելու մասին հարցերին,  ներկայացրել էր, թե ինքն, օրինակ, ինչպես է պատկերացնում խորհրդի գործունեությունը, եթե, ենթադրենք, իշխանությունների կողմից արվում են քայլեր, որոնք հասարակության համար վտանգավոր են: Վազգեն Մանուկյանը բառացիորեն ասել էր հետևյալը.

«Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է դիմադրի ու բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար...»:

«Դիմադրել» բառին նախ արձագանքել էր ՀԽ անդամ Անահիտ Բախշյանը՝ փորձելով Մանուկյանից ավելի մանրամասն պարզաբանում ստանալ, թե նա դիմադրել ասելով ինչ ի նկատի ունի, քանի որ ինքն այդ բառը հասկացել էր իբրև նոր հեղափոխության կոչ:

Մանուկյանը, պարզաբանելով իր միտքը, ասել էր.

«Հասարակության մեջ միշտ էլ տեղի են ունենում անցանկալի երեւույթներ, որոշ երեւույթներ՝ իշխանության կողմից, որոշ երեւույթներ՝ այլ ուժերի կողմից: Հասարակությունը պիտի դիմադրի: Դիմադրել՝ չի նշանակում հեղափոխություն անել: Հանրայի խորհուրդը նույն ձեւով նախորդ ժամանակ էլ դիմադրում էր: Շատ անգամ այդ դիմադրությունը չէր երեւում մամուլով, որովհետեւ մենք հանդիպումներով էինք այդ դիմադրությունը ցուցաբերում, հին Հանրային խորհրդի անդամները գիտեն: Եթե դու տեսնում ես, որ երեւույթը ցանկալի չի, դու  պիտի դիմադրես... ՀԽ-ն նրա համար է, որ եւ՛ առաջարկի, թե ինչ է պետք անել, եւ՛ կարողանա դիմադրություն ցույց տալ, եթե գտնում է, որ հասարակական կյանքի տեսանկյունից դա սխալ է»:

Անահիտ Բախշյանն էլ արձագանքել էր, որ այո, հասկացավ Մանուկյանի միտքը:

Այնուհետև նիստին ելույթ էր ունեցել ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ հայտարարելով, որ չի ընդունում Մանուկյանի տեսակետը, քանի որ կարծում է, որ դիմադրում է ընդդիմությունը: 

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Ստյոպա Սաֆարյանը, աղավաղելով իրականությունն ու իր իսկ խոսքերը, հայտարարեց, թե իբր այդ նիստին ինքը հարց է ուղղել Մանուկյանին, վերջինս էլ պատասխանել է, որ «այո, ես Հանրային խորհուրդը պատկերացնում եմ որպես այս կառավարության ընդդիմություն, ընդդիմադիր ուժ»:

Մինչդեռ Մանուկյանը նման բան ուղղակի չէր ասել, և նրա ասածը բոլորովին այլ իմաստ ու բովանդակություն ուներ:

Այսքանից հետո մնում է լրջորեն անհանգստանալ, որ Հանրային խորհուրդը ղեկավարում է մի մարդ, որը ոչ միայն սոցիալական ցանցերում ոտնահարում է էթիկայի ու կոռեկտության սահմանները, այլև բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերն ու իրականությունը, վարկաբեկում, կեղծիք ու սուտ տարածում:

Այո, Ստյոպա Սաֆարյանը 24 ժամ ՀԽ նախագահ չէ, նա Ստյոպա Սաֆարյանն է, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում 24 ժամ բանսարկությամբ զբաղվել:

Ինչ վերաբերում է նույն հարցազրույցում Ստյոպա Սաֆարյանի արած այն հայտարարությանը, թե իր ղեկավարության օրոք Հանրային խորհուրդը երկու ամսում ավելի շատ բան է արել, քան արվել է նախորդ տասը տարվա ընթացքում, ճիշտ կլինի, որպեսզի այդ հայտարարությանն արձագանքեն Հանրային խորհրդի անդամները (հատկապես նրանք, որոնք խորհրդում են կառույցի հիմնադրման օրվանից)՝ ներկայացնելով, թե նախորդ տարիներին ինչ է արվել և հատկապես ինչ է արվում հիմա կամ վերջին երկու ամիսներին:

Ստյոպա Սաֆարյան Վազգեն Մանուկյան Հանրային խորհուրդ Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը
Հայ հեղափոխականի կյանքը. Մանկություն, երիտասարդություն, հեղափոխություն, ապակենտրոնացում
Կասեցում՝ Սևան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ
Գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը. Էջմիածնի քաղաքապետարանը ահազանգում է
2-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
Դավիթ Բաբայանը՝ Արայիկ Հարությունյանի խորհրդական
Տանկային ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը հաստատեց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը
Ռուսաստանի էներգետիկայի եւ վառելիքի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը մահացել է կորոնավիրուսից
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ այս մեծամասնության հետ պատրաստ է կառավարությունում աշխատել. Մարուքյան
Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ
Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է նոր ոստիկանապետին. ուղիղ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային
ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը. փաստաբանների մամուլի ասուլիսը. ուղիղ
Սիրելի օլիգարխի «Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am
Արցախի նախագահը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը
Նադալը կարանտինից հետո առաջին մարզումն է անցկացրել
Վահագն Հովակիմյանը հիմա բարդ վիճակում է, պետք է որոշի՝ ինքն է դատվում, թե Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը. Մարուքյան
Մայիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու մասին․ Արսեն Թորոսյան
Բա որ վրացիներն էլ մեր վարորդներին ասեն՝ վարակված են ու տանեն կարանտինի մեջ մտցնեն. Մարուքյանը՝ Թորոսյանի մասին
Գյումրիում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը
Հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը․ Մակունցը՝ Արցախում խնջուքին առանց դիմակ մասնակցելու մասին
Իբրաիմովիչը վնասվածք է ստացել
Ավելին
Ավելին